00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քվեարկության օրը մոտ 110 հազար քաղաքացու անձնագիր չի «աշխատել». Վարդևանյան

© Sputnik / Asatur YesayantsАрам Вардеванян во время брифинга блока "Айастан" (9 июня 2021). Еревaн
Арам Вардеванян во время брифинга блока Айастан (9 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը մանրամասն ասաց, թե ինչ փաստեր են ներկայացնելու ՍԴ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը 109 618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի «աշխատել»։ «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովում այս մասին հայտարարեց դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ընտրություններին մասնակցել է մոտ 1280.000 մարդ, որոնցից 109618–ի անձնագրերը չեն «աշխատել»։ Այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում. ընտրատեղամասում նստած մասնագետը ստեղնաշարով պարզապես մուտքագրում է տվյալ։ Հարց է առաջանում` իսկ կարո՞ղ է այդ մասնագետը ուղղակի մեկ այն անձի տվյալ է լրացրել, կարող է այդպես բազմաթիվ դեպքերում լրիվ ուրիշ անձանց տվյալներ են լրացվել, ու լրիվ ուրիշ անձինք գնացել, քվեարկել են։ Հնարավոր է` հենց այս մեխանիզմով շրջիկ խմբերի բանաձևը պատշաճ կերպով իրացվել է»,–ասաց նա։

Դաշինքի անդամի խոսքով` այդ թիվը վճռորոշ նշանակություն ունի ընտրություններում։

Ըստ Վարդևանյանի` 23.790 քաղաքացու դեպքում էլ անձնագիրը «աշխատել» է, բայց լուսանկար դուրս չի եկել։

Первый президент Армении Левон Тер-Петросян уезжает после голосования на внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Ինչո՞ւ ՀԱԿ-ը ընտրությունների հարցով չի դիմում Սահմանադրական դատարան

«Հիմա պատկերացրեք` մեզանից մեկը վստահված անձ է ընտրատեղամասում, ինչպե՞ս ենք վերիֆիկացնելու, թե քվեարկությանը մասնակցածը նշված անձն է, թե ոչ։ Այդ անձը եկե՞լ է իր անձնագրով, թե՞ պարզապես գիտի` ընտրատեղամասում ում տվյալը կա, դրանով ներկայացել է։ Այս խնդիրը ինչպե՞ս պետք է լուծվեր։ Մինչև քվեարկության օրը պետությունը, ունենալով պարտականություն, պետք է այդ խնդիրները լուծած լիներ»,–ասաց նա։

Վարդևանյանը նաև ընդգծեց, որ 10993 ընտրողներ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ են, որոնց հնարավոր է` ուղղորդել են։

«Զինծառայողների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պահվել է գաղտնի, թե ովքեր են ընդգրկված ցուցակում, որ ընտրատեղամասերում են քվեարկելու»,–ասաց նա։

Բացի այդ, Վարդևանյանի խոսքով, կա ընտրություններին մասնակցողների ստորագրությունների ցուցակ, որը մեկ այլ թիվ է ցույց տալիս, մինչդեռ ԿԸՀ–ն լիովին այլ թիվ է հրապարակում, ահռելի տարբերությամբ (ավելի շատ):

Վարդևանյանը շեշտեց` այս ամենը փաստերով ներկայացնելու են Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք`Հայաստանում հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 25 քաղաքական ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք։ Ձայների վերջնահաշվարկի արդյունքում խորհրդարան անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան։

Լրահոս
0