Վերլուծելու են սխալները. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը համագումար կանցկացնի

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на пресс-конференции лидеров блока "Айастан" (25 мая 2021). Еревaн
Роберт Кочарян на пресс-конференции лидеров блока Айастан (25 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դաշինքի ղեկավարությունը կամփոփի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև շնորհակալություն կհայտնի կուսակցական ակտիվին ձեռք բերած արդյունքների համար:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այսօր` հունիսի 29–ին, համագումար կանցկացնի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է աղբյուրը դաշինքի շտաբից։

Предвыборный агитационный митинг блока Айастан на площади Республики (18 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
«Քոչարյանը, այնուամենայնիվ, Ծառուկյան չէ». Զատուլինը խոսել է Հայաստանի քաղաքական ճգնաժամից

Սա դաշինքի առաջին խոշոր միջոցառումն է խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքներով այն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 29 մանդատ նոր գումարման Ազգային ժողովում։ Մեր տեղեկություններով՝ միջոցառմանը կմասնակցի 900 մարդ։

«Հրապարակ» օրաթերթն իր հերթին գրում է, որ դաշինքի ղեկավարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել ակտիվիստներին և շտաբների ղեկավարներին ՝ ընտրությունների շրջանակներում կատարված աշխատանքի և ձեռք բերված արդյունքների համար:

Համագումարում ամփոփվելու են նաև արդյունքները, վերլուծվելու են սխալներն ու թերությունները։

Ի՞նչ կա Քոչարյանի մտքում, որ փողոցային պայքարից հրաժարվել է, և ի՞նչ կապ ունի Մոսկվան

Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 20-ին կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է 25 քաղաքական ուժ 21 կուսակցություն և 4 դաշինք։

Ձայների վերջնահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր  658 761 ձայն կամ  ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է  269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը  66 650 քվե կամ 5.22%։ Այս երեք ուժերը կձևավորեն ութերորդ  գումարման Ազգային ժողովը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49.4 տոկոս։

Լրահոս
0