Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարուց նոր խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на пресс-конференции лидеров блока "Айастан" (22 июня 2021). Еревaн
Роберт Кочарян на пресс-конференции лидеров блока Айастан (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Երկրորդ նախագահը կարծում է, որ գործող իշխանությունների գործելաոճը կհանգեցնի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարուց նոր խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում։ Այս մասին նա հայտարարել է դաշինքի առաջին համագումարում։

Утро на одном из избирательных участков  во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Ռոբերտ Քոչարյանը կասկածելի է համարում մոտ 200.000 քվե

Նրա խոսքով` արտահերթ ընտրություններ են անցկացնում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Հայաստանում ճգնաժամն առաջացել է պատերազմում պարտվելու, մարդկային կորուստների հետևանքով, և ընտրությունները չեն կարող լուծել այդ խնդիրը, քանի որ ներկայիս իշխանությունն է իր գործելաոճով հանգեցրել դրան։

Նրա խոսքով`ընտրությունները չծառայեցին իրենց նպատակին, և ճգնաժամը չհաղթահարվեց։

«Սա նշանակում է, որ մենք չենք ունենալու պատասխաններ, թե ինչու ենք մենք պարտվել, չենք հասկանալու, թե ինչու ենք 5000 զոհ տվել, չենք հասկանալու, թե ինչպես ենք կորցրել Շուշին և Հադրութը, և այդ կասկածները, որ եղել են այդ 5 միլիարդը Ղարաբաղի դիմաց գործարքի մասին, մնալու են մեր հասարակության մոտ որպես լուրջ կասկածներ», - ասել է երկրորդ նախագահը:

Քոչարյանը հավելել է, որ նման քանակի հարցերի առկայության դեպքում հնարավոր չէ ունենալ ներքաղաքական կայունություն։ Նրա խոսքով ՝ ներկա պայմաններում իշխանությունները կամ կշարունակեն հալածանքներն ու քաղաքական հետապնդումները, կամ դասեր կքաղեն այս ամենից ու կտրականապես կփոխեն քաղաքականությունը։

Քվեարկության օրը մոտ 110 հազար քաղաքացու անձնագիր չի «աշխատել». Վարդևանյան

Քոչարյանը կարծում է, որ իշխանություններն ընտրել են առաջին ճանապարհը, իսկ դա տանում է դեպի արտահերթ ընտրություններ։

«Նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը, իմ կանխատեսումներով, կառաջանա մեկուկես տարուց», - կարծում է ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նաև շեշտում է, որ որպես ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն՝ գործելու են ՀՀ օրենսդրության շրջանակում և այդպիսով վերադարձնելու են ժողովրդի հավատը դեպի խորհրդարանական ընդդիմություն: «Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ, ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։

Վերջիններս, սակայն, մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала