Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին

© Sputnik / Aram NersesyanКорреспондент Sputnik Армения беседует с Айком, учеником 7-ого класса средней школы села Амракиц, во дворе церкви Святого Николая Чудотворца
Корреспондент Sputnik Армения беседует с Айком, учеником 7-ого класса средней школы села Амракиц, во дворе церкви Святого Николая Чудотворца - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Արդեն երեսուն տարի է` եկեղեցին վերականգնողների է սպասում, բայց առայժմ միայն զբոսաշրջիկներն են այցելում, երբեմն էլ՝ լրագրողները, որոնք անտարբեր չեն հայկական փոքրիկ Ամրակից գյուղում գտնվող ռուսական եկեղեցու ճակատագրի հանդեպ․․․

Ամրակիցն այնքան էլ սովորական վայր չէ։ Լոռու մարզի մյուս գյուղերից առանձնանում է յուրահատուկ պատմությամբ, որի ժամանակակից պարույրը սկսվում է 19-րդ դարի կեսից, երբ այստեղ մոտ 30 կազակ ընտանիք տեղափոխվեց Ուկրաինայի Պոլտավայի և Չերնիգովկայի մարզերից։

Սկզբում նոր ավանը կոչվում էր Նիկոլաևկա, կոմունիստների իշխանության գալուց հետո այն վերանվանեցին Կիրով (պատմական անվանումը՝ Ամրակից, վերադարձրին 1991թ․-ին)...

Կազակական համայնքն այլևս չկա, գյուղում ընդամենը մի քանի ռուս ընտանիք է մնացել։ Որ ժամանակին այստեղ ուղղափառ ծուխ է եղել, վկայում է Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին, որն ավելի քան 170 տարեկան է, և վերակառուցված վառ-կարմիր, ռուսական ոճի տունը՝ տեղի հյուրանոցը։

Բայց վերադառնանք եկեղեցուն։ Նեոռուսական ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին ժամանակին սպասարկել է ոչ միայն Նիկոլաևկայի, այլև հարակից գյուղերի ուղղափառ ծխականներին։

© Sputnik / Aram NersesyanՍուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին

Բայց ահա արդեն 30 տարի է՝ վանքի դռները կողպված են։ Այն փակվել է 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժից հետո․ ստորգետնյա հզոր ցնցումները վնասել են շինությունը, ներսում գտնվելը վտանգավոր է դարձել։ Ժամանակի ընթացքում համաքրիստոնեական, Սանտա Կլաուսի նախատիպը դարձած սրբի պատվին անվանակոչված եկեղեցին խարխլվել է, և թվում է` աշխարհը մոռացել է նրա մասին․․․

Քարացած ժամանակն ու մեծ հավատը

Ամրակից ենք հասնում կեսօրին, երբ արևն արդեն անգթորեն այրում է։ Հոգնած ճամփորդները կարող են բաղձալի ստվերը վայելել ինը գմբեթանի եկեղեցու հովին։ Եկեղեցու հարակից տարածքը` պարսպապատված հին մետաղե ցանկապատով, տուն է դարձել մի քանի դարավոր ծառերի համար, որոնց սաղարթները սահուն շորորում են հազիվ զգացվող քամուց՝ տերևները խշխշացնելով։

Գրեթե խանձված բնապատկերի ֆոնին հայկական ճարտարապետության համար անսովոր հնամենի եկեղեցին իր փոքրիկ օազիսով խիստ արտասովոր տեսք ունի և ավելի շուտ ռուսական հեքիաթների գրքի պատկեր է հիշեցնում, քան հայկական գյուղի մի անկյուն։
Ժամանակն ասես կանգ է առել ու քարացել այստեղ, ու այդ զգացողությանը չի խանգարում անգամ այն, որ վանքի մի կողմում մանկապարտեզի գույնզգույն շենքն է երևում, մյուսում՝ գյուղի դպրոցն ու ֆուտբոլի ընդարձակ դաշտը, որտեղ մոտ տասը տղա առանձնահատուկ ջանասիրությամբ վազում են գնդակի հետևից։

© Sputnik / Aram NersesyanՎանքի մոտ գտնվող մանկապարտեզը
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Վանքի մոտ գտնվող մանկապարտեզը

Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու մոտ թերևս միակ հայկական դետալը ավազով լցված բարձր, մետաղական մոմակալն է` անմիջապես դռների մոտ։ Հավատացյալների համար նախատեսված այդ փոքրիկ «կենդանի» անկյունը հատկապես սրտառուչ տեսք ունի կողպեքով փակված դռների ֆոնին։

© Sputnik / Aram NersesyanՀավատացյալներն այստեղ են մոմ վառում
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Հավատացյալներն այստեղ են մոմ վառում

Մինչ մենք ուսումնասիրում ենք վանքի հետնամասը, մոմակալին մի կին է մոտենում տղայի հետ ու մոմ վառում։ Զրույցի ենք բռնվում։ Պարզվում է՝ Ռուսաստանից է եկել, բայց ծնունդով Ամրակիցից է։

© Sputnik / Aram NersesyanՍուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու մոտ
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու մոտ

-Համարյա ամեն ամառ գալիս եմ։ Անպայման գալիս եմ այս եկեղեցու մոտ մոմ վառելու և աղոթելու։ Շատ եմ հավատում նրան։ Շատ անգամ է ինձ օգնել կյանքի ծանր պահերին․․․

Թե ինչ ծանր պահերի մասին է խոսքը, կինը չի ասում։ Քաղաքավարությունից ելնելով մենք էլ չենք հարցնում ․․․

ֆուտբոլի դաշտում վազվզող տղաներից երկուսը նկատում են, որ «դրսից» մարդ է եկել ու ցատկոտելով մոտենում են մեզ։ Նրանցից մեկը գերազանցիկի պատրաստակամությամբ սկսում է պատմել Հրաշագործի վանքի պատմությունը։

«Եկեղեցին 1848թ․-ին կառուցել են ուկրաինացի կազակները։ Քանի որ նրանք շատ են սիրում Սուրբ Նիկոլային, որոշեցին եկեղեցին հենց նրա պատվին կոչել։ Կամարին հենց այդպես էլ գրված էր․ «Святой Николай»։ Ի դեպ, վերջերս պեղումների ժամանակ մենք եկեղեցու մոտ մի քար գտանք, որի վրա «С» տառ կար։ Վանքը ինը գմբեթ ունի՝ խաչով։ Խաչերից երեքը ռուսական են, մնացածը՝ հայկական։ Դրանցից երկուսը ներս են ընկել։ Բացի այդ, վանքը երկու մուտք ունի, մեկը՝ հոգևորականների համար, մյուսը՝ սովորական մարդկանց։ Գյուղում 5-10 ռուս ընտանիք կա։ Այստեղ 500 մարդ է գրանցված, բայց իրականում 300-400 հոգի է ապրում, նրանցից ավելի քան հարյուրը երեխաներ են»,-մի շնչով պատմում է Հայկ անունով տղան։ Պարզվում է՝ 7-րդ դասարանի աշակերտ է։

© Sputnik / Aram NersesyanՀայկը
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Հայկը

Մյուս տղայի անունը Նարեկ է, նա ընկերոջից մի տարով է մեծ և պակաս աշխույժ է, քան Հայկը։ Խիստ ֆլեգմատիկ տեսքով Նարեկը մեզ պատմում է, որ բոլոր հանգստյան օրերին զբոսաշրջիկներով լի 5-6 միկրոավտոբուս է գալիս Ամրակից։ Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցով հիանում են սփյուռքահայերը, ռուսները, արտասահմանցիները, նաև մեր երկրի բնակիչները։

© Sputnik / Aram NersesyanՆարեկը
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Նարեկը

Տղաները խոստովանում են, որ անհամբեր սպասում են, թե երբ վերջապես հովանավորներ կգտնվեն, և եկեղեցին կվերականգնվի։

«Ախր վթարային վիճակում է, անգամ 4-6 բալանոց երկրաշարժից կարող է քանդվել»,-ասում է Նարեկը։

Դանդաղ, բայց վստահ

Ինչպես պարզվում է, հոգևոր տեսանկյունից Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին այլևս հետաքրքրություն չի ներկայացնում ուղղափառ համայնքի բացակայության պատճառով։

«Նախկին կազակական գյուղերում ուղղափառ համայնքներ այլևս չկան։ Մի քանի մարդ է մնացել։ Իսկ չէ՞ որ վանքում պետք է պատարագ մատուցվի նաև այն մարդկանց համար, որոնց դա պետք է։ Իսկ եթե ծխականներ չկան, ապա վանքի հոգևոր իմաստը զրոյական է»,-պարզաբանում է Երևանի Ս. Աստվածածին ռուսական եկեղեցու հոգևոր հովիվ Արսենի ավագ քահանա Գրիգորյանցը։

Բացի այդ, ըստ նրա, կառույցն այլևս վերականգնման ենթակա չէ. այն պետք է ապամոնտաժել և վերակառուցել, քանի որ հիմնական կրող շինվածքները քանդված են։

Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

Այսպիսով, եկեղեցին այս հարցը լուծելու հեռանկար չի տեսնում։ Այնուամենայնիվ, Նիկոլայ Հրաշագործի տաճարը արժեք է ներկայացնում մշակութային և պատմական տեսանկյունից: Ավելին, սա Լոռու մարզի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկն է։

Деталь картины, вырезанной Хейгом Патигианом в 1919 году над главным входом в здание Метрополитен Лайф (ныне отель San Francisco Ritz Carlton) - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն

ԱԺ–ում ռուսական համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է, որ Ամրակիցը Դենդրոպարկի և Լոռվա բերդի հետ միասնական զբոսաշրջային երթուղի է կազմում։

Նրա խոսքով` եկեղեցու հարցն իր համար ամենևին էլ փակ չէ. «Այն իմ առաջնահերթություններից դուրս չի մնացել։ Պարզապես անցած տարին բոլորիս համար չափազանց ծանր էր, այդ պատճառով էլ այս հարցը երկրորդ պլան մղվեց։ Բայց ես այն հասցրել եմ Պետդումա և Դաշնության խորհուրդ»։

Այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո Սանդիկովը ռուս պատգամավորների պատվիրակությանը տարել է Ամրակից, որպեսզի նրանք կարողանան իրենց աչքերով տեսնել պատմական արժեքը:

Կառույցի գծագրերն ու 3D-մոդելները, նրա խոսքով, լիովին մշակված են, ժամանակին այդ աշխատանքն արել են Պոլիտեխնիկական համալսարանում։ Մնում է միայն գումար գտնել։ Իսկ վանքը քանդելն և նորից կառուցելը, ըստ մասնագետների, մոտ երկու միլիոն դոլար կարժենա։

Ալեքսեյ Սանդիկովը վստահ է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, թեկուզ դանդաղ, բայց հաստատուն․․․

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала