00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ՄԻՊ–ն ահազանգում է` Facebook-ում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը

© Photo : Facebook / Гегам СтепанянНовоназначенный омбудсмен Карабаха Гегам Степанян
Новоназначенный омбудсмен Карабаха Гегам Степанян - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում չտրվել ադրբեջանական մանիպուլյացիաներին, որևէ դեպքում հավանություն (like) չդնել էջին, հակառակ դեպքում ստիպված եք լինելու անընդհատ ստանալ խաբեություն պարունակող և մոլորության մեջ գցող տեղեկատվություն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց վրա։ Facebook սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը, որը հստակորեն իրականացնում է ադրբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով` ադրբեջանցիների նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը՝ տարբեր մեթոդներով վախ, հուսահատություն և հոգեբանական ճնշվածություն տարածելով Արցախում ապրող մարդկանց շրջանում։

«Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը, որը հստակորեն իրականացնում է ադրբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Վերջին գրառմամբ էլ Ստեփանակերտի ինքնահռչակ պատգամավորը ներկայացնում է իր գոյություն չունեցող գրասենյակի կոնտակտները՝ իբր թե ակնկալելով, որ Արցախի բնակիչները կդիմեն իրեն»,–գրել է Ստեփանյանը։

Новоназначенный омбудсмен Карабаха Гегам Степанян - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Վե՛ր կաց ու արի. Գեղամ Ստեփանյանը բոլորին կանչում է Արցախ հանուն Արցախը չկորցնելու

Նրա խոսքով` սա ադրբեջանական իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու երկակի խաղն է՝ միջազգային հանրության առջև հանդես գալ խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնել հայատյացությամբ։

«Էջի բովանդակային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ այն համակարգվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից և նպատակ է հետապնդում տեղեկատվական տեռորի միջոցով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, իսկ էջի գրառումների տակ մեկնաբանությունները լցված են հայատյացության, հայերի նկատմամբ ատելության խոսքի մեծ ծավալով»,–նշել է նա։

Ստեփանյանը միջազգային կազմակերպությունների ուշադրություն է հրավիրում այս հարցը` շեշտելով, որ սա Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական ահաբեկչություն է, Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտման համակարգված քաղաքականության բաղադրիչ։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում չտրվել ադրբեջանական մանիպուլյացիաներին, որևէ դեպքում հավանություն (like) չդնել էջին, հակառակ դեպքում ստիպված են լինելու անընդհատ ստանալ խաբեություն պարունակող և մոլորության մեջ գցող տեղեկատվություն։

Արցախում Կարմիր խաչի ֆինանսավորման բյուջեն 4-5 անգամ ավելացվել է

Ստեփանյանի խոսքով`անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բողոքարկել (Report) էջը, որպեսզի կասեցվի դրա տարածումը հայ օգտատերերի շրջանում։

Հիշեցնենք` օրեր առաջ Արցախի ԱԱԾ–ն հաստատել էր, որ եղել են դեպքեր, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներն Արցախի քաղաքացիներին են զանգահարել։ ԱԱԾ–ն կոչ էր անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց։

Լրահոս
0