Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanՄարդիկ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ
Մարդիկ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչև հուլիսի 4-ը Հայաստանի մի շարք հատվածներում և մայրաքաղաքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Այսօր և առաջիկա օրերին` մինչև հուլիսի 4-ը, Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20մ/վրկ–ի։

«Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա»,– տեղեկացնում է գերատեսչությունը։

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Եղանակի կանխատեսում

Ըստ օդերևութաբանների` մինչև հուլիսի 4-ը Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ կգրանցվի նաև Երևանում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +36-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +19-ից +21։

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

Լրահոս
0