00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետը դառնա 1.5 տարի

© Sputnik / Andranik GhazaryanДавид Арутюнов
Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ զինված ուժերում նախատեսվող բարեփոխումներին, խոսել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման մասին հայտարարությանը։
«ԶՈւ բարեփոխումների մասին տեղեկությունները հակասական են, հստակ տեղեկություն չի տրամադրվում». Հարությունով

100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակի անցնելու համար Հայաստանը ո՛չ մարդկային, ո՛չ էլ ֆինանսական ռեսուրս չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով բանակային բարեփոխումների մասին ժամանակ առ ժամանակ ակտիվացող խոսակցությունները։

ԶՈւ-ում իրականացվող փոփոխությունների համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս խոսեց Հայաստանում զինծառայության ժամկետների կրճատման մասին, ինչը կասկածի տակ է դնում սեփական զինված ուժերն ուժեղացնելու թեզը։

Հարությունովի խոսքով` եթե այսօրվա իշխանությունները որոշեն պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ, քանի որ ժամանակակից զինտեխնիկան ավելի բարդ է, և դրան տիրապետելու համար ավելի երկար ժամանակ է պետք։

«Այդ բարեփոխված չափանիշների մասին խոսակցությունները հակասական են։ Մի կողմից խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, որի տակ հասկանում ենք պայմանագրային ԶՈւ-ն, մյուս կողմից ասվում է, որ ծառայության ժամկետը պետք է կրճատվի»,- ասաց նա։

Представитель Следственного комитета Артур Меликян отвечает на вопросы журналистов у дома, где найдено тело Георгия Кутояна (17 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Ուժային կառույցներում կադրային ջարդ է սպասվում, արդեն անուններ են շրջանառվում. «Ժողովուրդ»

Նրա կարծիքով` հնարավոր է` իշխանությունները քննարկում են և՛ պայմանագրային, և՛ զորակոչային կոմպոնենտը համադրելու տարբերակը, բայց հստակ տեղեկություն չկա, որի հիման վրա կարելի է վերլուծություն անել։

«Ինձ մոտ ավելի շատ հարցեր կան այդ չափանիշների հետ կապված, քան պատասխաններ։ Հուսանք, որ իշխանությունները մոտ ժամանակահատվածում ավելի հստակ տեղեկություն կտրամադրեն»,- ընդգծեց Հարությունովը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության, ռուս սահմանապահների թվի ընդլայնմանը, դա, ըստ ռազմական մեկնաբանի, արցախյան պատերազմի հետևանք է և պայմանավորված է ՀՀ ԶՈւ թուլացմամբ։

«Պատերազմից հետո Հայաստանն անվտանգային առումով Ռուսաստանի պրոտեկտորատ է, տարածք, որն ինքնուրույն չի կարող իր անվտանգությունն ապահովել»,- հավելեց նա։

Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է կրճատվել և 2 տարվա փոխարեն դառնալ 1.5 տարի։

Ոչ թե վենդետա է լինելու, այլ կադրային ջարդ. ԱԽ քարտուղարը պնդում է՝ այդ մանդատը ստացել են

Լրահոս
0