Մատաղիսի ուղղությամբ զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն 13 мин. · Поисковый спасательный отряд ГСЧС МВД Карабаха во время работы по поиску тел погибших в карабахской войне
Поисковый спасательный отряд ГСЧС МВД Карабаха во время работы по поиску тел погибших в карабахской войне  - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների 1588 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք` աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

И.о. премьер-министра Никол Пашинян принял Чрезвычайного и Полномочного посла США Лин Трейси (30 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
ՀՀ–ն պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով. Փաշինյանը` ԱՄՆ դեսպանին

Հաղորդագրության համաձայն` այսօր որոնումներն իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։

Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից։

Վարանդայի շրջանում ևս մեկ աճյուն է հայտնաբերվել. ենթադրվում է, որ պատերազմի մասնակից է

Լրահոս
0