Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

© Sputnik / Asatur YesayantsВладимир Гаспарян
Владимир Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախկին ոստիկանապետն արդեն իսկ հրավիրվել է դատախազություն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Акция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2020
Ապօրինի ծագմամբ գույքի գործընթացում 206 անձի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսվել

«Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել է դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։ Դատարանի որոշմամբ Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց»,- ասացին դատախազությունից։

Դատախազությունից հավելեցին նաև, որ, հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության գաղտնիությունը, այլ անձանց պատկանող գույքի նկատմամբ իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրել։

Հիշեցնենք, որ 2020 ապրիլի 16-ին խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։

Ապօրինի գույքը բռնագանձողներին պետությունն օրինական կարգով միլիոններ տվեց

Դրանով պետությանն իրավունք է վերապահվում բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը, եթե դատարանը որոշի, որ դրա շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն դրամը:

Ընդ որում, օրենքը տարածվում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքի վրա։ Ի դեպ, այս օրենքն արդեն շուրջ 1 տարի է, ինչ ուժի մեջ է մտել, բայց որևէ մեկի ապօրինի գույքը մինչ օրս չի բռնագանձվել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պարբերաբար խոստանում էր ի վերջո գործարկել այս աղմկահարույց օրենքը։

Ո՞ր փուլում է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը. հարցը քննարկվել է Փաշինյանի մոտ

Լրահոս
0