Երևանի Աբովյան փողոցում «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույց կտեղադրվի

© Photo : PixabayСветофор с изображением солдата в честь битвы за Фредерисию в Дании
Светофор с изображением солдата в честь битвы за Фредерисию в Дании - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Երթևեկության փոփոխությունը կկատարվի Աբովյան փողոցի 54 հասցեի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Վաղը`հուլիսի 2-ին,  Երևան քաղաքի Աբովյան փողոցի 54 հասցեի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են հեռախոսով արձանագրել երթևեկության կանոնների խախտումները

«Նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ, և տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ լուսացույցի աշխատանքը կկարգավորվի հետիոտների միջամտությամբ։

Երևանի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала