Եվրամիությունն առաջարկել է վերացնել Հայաստանից ԵՄ երկրներ այցելելու սահմանափակումը

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Եվրամիության խորհուրդը «կանաչ լույս» է վառել մի քանի երկրների համար, այդ թվում` Հայաստանի։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Եվրամիության երկրների խորհուրդը պաշտոնապես առաջարկել է հանել մի շարք երկրների վրա տարածվող սահմանափակումները, որոնք վերաբերում էին ոչ պարտադիր ուղևորություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԵՄ խորհրդի հաղորդագրությանը։

Գործակալության աղբյուրն ասել է, որ Եվրամիությանն առընթեր ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչներն ընդունել էին այդ որոշումը, և ԵՄ խորհուրդը պետք է վերջնական հավանություն տար: Խոսքը երրորդ երկրների մշտապես շտկվող ցուցակի մասին է, որոնց հետ ԵՄ պետություններին առաջարկվում է բացել արտաքին սահմանները՝ կորոնավիրուսի տարածման համաճարակաբանական իրավիճակի բարելավման հիմքով:

«Խորհուրդը թարմացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների և այլ կազմավորումների ու տարածքային իշխանությունների ցանկը, որոնց համար պետք է հանել ուղևորությունների սահմանափակումները», - ասված է փաստաթղթում:

Թարմացված ցուցակը գործում է հուլիսի 1-ից։ Ցանկում ավելացվել են Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, Մոնտենեգրոն, Կատարը, Մոլդովան, Սաուդյան Արաբիան։

Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Մի ասա «ցտեսություն», որ հետո չասես «ներիր». ՀՀ–ից հեռանալու ցանկություն ունեցողների համար

Նախկին ցուցակից ոչ մի երկիր չի հանվել։ Բացի ավելացված պետություններից և կազմավորումներից, ցուցակում ընդգրկված են նաև Ալբանիան, Ավստրալիան, Չինաստանը, Իսրայելը, Ճապոնիան, Լիբանանը, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ռուանդան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ԱՄՆ-ն, Թայվանը՝ սահմանների բացման հարցում փոխադարձության հաստատման պայմանով։ Ռուսաստանն այդ ցանկում առաջվա պես չկա։ Ցուցակը կվերանայվի երկու շաբաթ անց։

Եվրամիությունը մայիսի 20-ին պաշտոնապես հրապարակել էր երրորդ երկրներից ուղևորությունների սահմանափակումների վերացման չափորոշիչների փոփոխման մասին որոշումը՝ էապես թուլացնելով դրանք: Այս կանոններին համապատասխան ԵՄ-ում կազմում են երրորդ երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները։ Այս պահին այդ ցուցակում հայտնվելու համար կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերի թիվը 100 հազար մարդու հաշվարկով վերջին երկու շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 75-ը։

Նախկինում գործող կանոնները սահմանափակում էին այդ ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով առավելագույնը 25 դեպքով։ Ցուցակը կազմելիս այսուհետ հաշվի կառնվի նաև երկրում բնակչության պատվաստման գործընթացը. նախկինում այդ ցուցանիշը բացակայում էր կանոններում։

Վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն