Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ առնչություն ունեցող ամերիկացի սպային մահացած են գտել

© AP PhotoГенерал Касем Сулеймани
Генерал Касем Сулеймани - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Բաժանորդագրվեք
ԱՄՆ ՌՕՈւ սպա Ջեյմս Ուիլիսին մահացած են գտել Քաթարի Ալ–Ուդեյդ ավիաբազայում։ Հայտնում են, որ սպան զոհվել է մարտական գործողությունների հետ կապ չունեցող միջադեպի հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Զոհված 55-ամյա փոխգնդապետ Ջեյմս Ուիլիսը Նյու Մեքսիկոյի Ազգային օդային գվարդիայի 210-րդ Red Horse էսկադրիլիայի հրամանատարն էր։ Այս մասին հայտնում է Air Force–ը։

Капитолий США во время заката (12 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2021
«Սոլեյմանիի վրեժը կլուծվի»․ անհայտ անձիք սպառնացել են ինքնաթիռով մխրճվել Կապիտոլիումի մեջ

Իրավապահները հետաքննում են ամերիկացի սպայի մահվան պատճառները։

Իրանի հատուկ ծառայությունները Ուիլիսին ներառել էին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կասկածյալների թվում։ Ընթացիկ տարվա հունվարին ԶԼՄ–ներում հայտնվել էր «Ալ Քուդս»–ի ներկայիս հրամանատար, բրիգադի գեներալ Իսմայիլ Քահանիի հայտարարությունը, որում նա խոստացել էր վրեժ լուծել Սուլեյմանիի սպանության հետ առնչություն ունեցող բոլոր անձանցից։

«Դուք չեք կարողանա այլևս ձեզ հանգիստ զգալ նույնիսկ ձեր տանը, և հնարավոր է, որ վրեժը ձեզ կգտնի հենց այդտեղ», – հայտարարել էր նա։

2020 թ.–ի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սուլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։ 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր։

Իրանի արտգործնախարարն ասել է՝ ով է գեներալ Սոլեյմանիի սպանության գլխավոր «շահառուն»

Սոլեյմանիին ազգային հերոսի պես են հուղարկավորել։ Նման արարողություն երկրում չէր եղել 1989 թվականից ի վեր, երբ հողին էին հանձնել այաթոլա Խոմեյնիին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала