Նոր բացահայտումներ կլինեն, քրգործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավարը. «Ժողովուրդ»

Карен Поладян - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Բաժանորդագրվեք
10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։

Следственный комитет Армении  - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Գործուղման համար փող են ստացել, բայց աշխատանքի են եղել. խախտումներ` դատական դեպարտամենտում

«Ուշագրավն այն է, որ քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը»,–գրում է թերթը:

Ինչպես հայտնի է, 10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, և, տեղեկությունների համաձայն, այդ գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդ դատավորներն էին Ռոբերտ Պապոյանը, Նելլի Բաղդասարյանը, Աննա Դանիբեկյանը, Սերժիկ Ավետիսյանը, Տիգրան Փոլադյանը, Գևորգ Նարիմանյանը, Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյանը, Դավիթ Գրիգորյանը և Մանուկ Մարգարյանը:

Թերթը գրում է, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Եվ այս ամենի արդյունքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցությունները, դիտարկվել է նամակագրությունը, և բացահայտումներ են եղել։

ԲԴԽ նախագահը` վեթինգի, վնգստացող դատավորների և դրածո լինելու մասին. բացառիկ հարցազրույց

«Իսկ այժմ էլ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, և առջևում նոր բացահայտումներ կլինեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովրդի» այսօրվա համարում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала