4 օր արձակուրդ, 5 օր վատ եղանակ. Փաշինյանին զայրացրեց օլիմպիականներին գույք չգնելու թեման

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կասկած հայտնեց, որ գնվող գույքը տեղ կհասնի միայն օլիմպիադայից հետո։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ բյուջեում փոփոխության անհրաժեշտություն է առաջացել` Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար։

«Ներկայումս  Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերում մարզվողները օգտագործում են համեմատաբար հին մարզագույք, որոնք չեն կարող համանման լինել այլ զարգացած երկրներում մարզվող մարզիկների մարզագույքին»,– ասաց Դումանյանը։

Ованес Бачков (Армения) и Леонель Де Лос Сантос (Доминиканская Республика) в поединке 1/4 финала по боксу на ХХ чемпионате мира по боксу (18 сентября 2019). Екатеринбург - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն օլիմպիական ուղեգիր նվաճեց

Ուստի հայ մարզիկներին միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզագույքով ապահովելու համար ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8,4 մլն դրամ գումար է հատկացնում։ Բացի այդ, գույքի գնման գործընթացն արագ կազմակերպելու համար Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային մեկ անձից գնման իրավունք է վերապահում ծանրամարտի հավաքականի համար տղամարդկանց` 5 և կանանց` 2 ծանրաձողեր գնելու համար։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այն մասին, որ ՀՀ ծանրորդները մարզվում են միջազգային չափանիշներին չհամապատասխանող ծանրաձողերով ինքը տեղեկացել է ապրիլին` մարզիկների հետ հանդիպման ժամանակ։ Ուստի և նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց` ինչու է գնումն այսքան ուշացել։

«Այդ հանդիպումը տեղի է ունեցել 2021թ–ի ապրիլի 27-ին։ Այսօր 2021թ–ի հուլիսի 1-ն է և օլիմպիադան տեղի է ունենալու 2021թ–ի օգոստոսին։ Առաջին հարցս դա է` ինչու է 2 ամիս անց նոր այս որոշումը կայացվում, և երբ ծանրաձողերը կլինեն տեղում։ Երկրորդ հարցը` ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող, որոշումից պարզ է դառնում, որ 7 լրակազմ է ձեռք բերվում։ Ուզում եմ պայմանավորվենք, որ նման գործելակերպ ես այլևս չեմ հանդուրժելու։ Եթե ես ասել եմ 20, ուրեմն պիտի լինեն 20։ Նախարարությունը, կառավարությունը, դրանց աշխատակազմերը նրա համար են, որ այդ հարցերը լուծեն»,– ասաց Փաշինյանը։  

Հայազգի աշխարհահռչակ միլիոնատիրոջ կինը չի մասնակցի Տոկիոյի օլիմպիադային

Դումանյանն արդարացավ, թե վարչապետի հանձնարարականի գրավոր տեղեկանքն ինքն ստացել է միայն ապրիլի 30-ին ու դրանով էլ ավելի զայրացրեց Փաշինյանին։ «Ինչ է նշանակում` գրավոր ստացվել է։ Դուք և Ձեր տեղակալն այնտեղ նստած եք եղել»,– արձանագրեց Փաշինյանը` չլսելով նախարարի պաշտոնակատարի մեկնաբանությունը։

«3 օր այնտեղ, 3 օր հետո, 4 օր արձակուրդ, 5 օր վատ եղանակ, 4 օր նախընտրական քարոզարշավ։ Ու լինում է արդյունքում այն, ինչ լինում է։ Կներեք, եկեք անջատենք ձեր խոսափողը, ես հանձնարարեցի իրագործել»,– ասաց նա։  

Արման Դարչինյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց. տեսանյութ

Փաշինյանը նաև կասկած հայտնեց, որ գնվող գույքը տեղ կհասնի միայն օլիմպիադայից հետո և հանձնարարեց անել ամեն ինչ, որպեսզի 20 ծանրաձողերն օր առաջ հասնեն մարզիկներին։

Նշենք, որ Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին ու կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала