Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել. այրվում են գիհու ծառեր, խոտածածկույթ և տորֆաշերտ

© Sputnik / Nelli DanielyanПожар в хосровском лесу
Пожар в хосровском лесу - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 30-ին, ժամը 18։51-ին։

Питьевой фонтанчик - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Հայաստանում 3-4 աստիճանով կշոգի. եղանակի տեսություն

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 40 աշխատակից։

Այրվում են մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Ավտովթար Կոտայքի մարզում. 20 և 84–ամյա վարորդները հիվանդանոց են տեղափոխվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала