Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կհամալրվի նոր էլեկտրագնացքներով. Պապիկյան

© Sputnik / Aram Nersesyan / Новый современный электропоезд
Новый современный электропоезд - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարի պաշտոնակատարը հրապարակել է էլեկտրագնացքների լուսանկարները և հայտնել, որ համալրում է լինելու նաև 2022 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

«Նոր շարժակազմը Հայաստան կմատակարարվի օգոստոսի սկզբին: 2022թ. նույնպես նախատեսվում է համալրում ևս 1 էլեկտրագնացքով»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Եվրամիությունն առաջարկել է վերացնել Հայաստանից ԵՄ երկրներ այցելելու սահմանափակումը

Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համագործակցության ու ՀԿԵ և «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ միջև կնքված պայմանագրի շրջանակում նախորդ ամիս Հայաստան մատակարարվեցին 27 ուղևորատար վագոններ՝ սպասարկելու Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները:

Մելնիկովն ու Սիմոնյանը ծանոթացել են երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին

Լրահոս
0