Ձերբակալվել է վարկային կազմակերպության վրա հարձակված անձը

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալներով՝ հունիսի 28-ին վարկային կազմակերպությունից հափշտակվել էր 2.730.990 ՀՀ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ոստիկանությունը պարզել է մայրաքաղաքում ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը։

Պատանին հեռախոս էր խնդրել, որ զանգի, վերցրել էր ու փախել․ ոստիկանները բացահայտել են կողոպուտը - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Գյումրիում պատանին հեռախոս էր խնդրել զանգելու համար ու գողացել այն. տեսանյութ

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, մի ընկերության Անդրանիկի փողոցի մասնաճյուղի աշխատակցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զենքը պահել, գումար են տարել»: Պարզվել էր, որ ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով մասնաճյուղի պահոցից հափշտակել էր փող և դիմել փախուստի:

Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը հուլիսի 1-ին ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: 39-ամյա տղամարդը ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հավելենք, որ նախնական տվյալներով՝ կազմակերպությունից հափշտակվել էր 2.730.990 ՀՀ դրամ։

Սպանություն Եղվարդում. մարդասպանն ինքն է զանգահարել ոստիկանություն

Լրահոս
0