00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ»

© Sputnik / Asatur YesayantsВстреча итальянского дирижера Рикардо Мути в аэропорту Звартноц (2 июля 2021). Еревaн
Встреча итальянского дирижера Рикардо Мути в аэропорту Звартноц (2 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
Մանսուրյանի «Քավարանը» լի է հայկական հոգևոր երաժշտության մոտիվներով։ Բայց դա չի խանգարում հասկանալ և զգալ Դանթե Ալիգիերիին․ Տիգրան Մանսուրյանն իր ողջ էությամբ ոգեշնչված է նրանով։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը՝ Դանթեի «Աստվածային կատակերգության» մոտիվներով, Երևանում առաջին անգամ կհնչի հուլիսի 4-ին: Հայ երաժշտասերները բացառիկ հնարավորություն են ստացել հայաստանյան պրեմիերան ունկնդրել Ռիկարդո Մուտիի՝ մեր ժամանակների ամենանշանավոր դիրիժորներից մեկի կատարմամբ:

© Sputnik / Asatur YesayantsԻտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ» - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում

Մի քանի օր առաջ Մանսուրյանի աշխատանքն արդեն հնչել է Ռավեննայում՝ քաղաքում, որտեղ մահացել է Դանթե Ալիգիերին։ Նրա մահվան 700-ամյակի կապակցությամբ Ռավեննայի Արվեստների փառատոնի կազմակերպիչները երեք ժամանակակից կոմպոզիտորների առաջարկել են «Աստվածային կատակերգության» մոտիվներով եռապատում ստեղծել՝ երգչախմբի և նվագախմբի համար սիմֆոնիկ ստեղծագործությունների տեսքով։ Իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Սոլլիման գրել է «Դժոխքը», ուկրաինացի կոմպոզիտոր Վյաչեսլավ Սիլվեստրովը՝ «Դրախտը», իսկ Տիգրան Մանսուրյանը՝ «Քավարանը»։ Այս օրերին Ռավեննայում ընթացող փառատոնի ընթացքում կկատարվեն բոլոր երեք ստեղծագործությունները («Քավարանն» արդեն կատարել են):

© Sputnik / Asatur YesayantsԻտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ» - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում

Հայ առաքելական եկեղեցու հավատամքում քավարան գոյություն չունի, հայկական հոգևոր երաժշտության մեջ, համապատասխանաբար` նույնպես։ Սակայն Մանսուրյանի աշխատանքը հենց հայ միջնադարյան երաժշտության մոտիվներով է լցված։ Բայց Մուտին ընդգծում է, որ դա բնավ չի նշանակում, որ զգացմունքները, որոնց մասին գրում էր Դանթեն, օտար են հայ հոգևոր երաժշտությանը։

«Քավարանը կամուրջ է` հույսով և Տիրոջն ուղղված կանչով։ Երբ ես ուսումնասիրում էր Մանսուրյանի պարտիտուրան, տեսա, թե որքան ուժգին է նա ոգեշնչված եղել Դանթեով։ Նրա երաժշտությունն այնպիսի հույսով է լցված»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մուտին։

Народный артист, композитор Тигран Мансурян на пресс-конференции (24 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին

Մանսուրյանի երաժշտության հետ նա նախկինում էլ է ծանոթ եղել և ուրախացել է, երբ իմացել է, որ հայ կոմպոզիտորին են վստահել Դանթեի պատվին աշխատանքը։ Մուտին հավելում է, որ ժամանակակից կոմպոզիտորների շարքում դժվար է գտնել ոգեշնչման և ընկալման օրինակներ, որոնց հետևում հսկայական աշխատանք կա:

Իտալացի դիրիժորի խոսքով` նման բովանդակությունն ընդգծվում է և՛ կոմպոզիցիայի միջնադարյան խստությամբ, և՛ լարային գործիքների արտասովոր նվագախմբային ուղեկցությամբ, և՛ հարվածային գործիքների օգտագործմամբ:

«Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ և այդ ստեղծագործության առաջին դիրիժորն եմ։ Հետո այն կկատարվի Իտալիայի զանազան քաղաքներում»,-ասաց մաեստրոն։

Դանթեի հանճարից ոգեշնչված` մյուս ստեղծագործություններից նա հատկապես բարձր է գնահատում Ջուզեպպե Վերդիի Quattro pezzi sacri («Չորս սրբազան պիես») ցիկլը, որոնցից մեկը՝ Laudi alla Vergine Maria-ն («Գովերգումներ Կույս Մարիամին») գրված է Դանթեի «Դրախտի» բառերի հիման վրա։ Մաեստրոն ընդգծում է, որ զգացմունքների լարման և հավատի ուժի առումով դա խիստ դոգմատիկ աշխատանք է, այդ բառի ոչ թե տարածված, ժամանակակից, այլ հենց խիստ հոգևոր իմաստով։

«Միայն Վերդիի նման կոմպոզիտորը կարողացավ մոտենալ այդպիսի տեքստին, որը գրեթե անհնար է մարմնավորել երաժշտության մեջ»,-ասում է Մուտին։

© Sputnik / Asatur YesayantsԻտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ» - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում

Մաեստրոն, որը մի քանի օրից կբոլորի իր 80-ամյակը, այսպիսի զգացումներով է ցանկանում սկսել իր «վերելքը դեպի Արարատ»։ Օգոստոսին նա ուզում է Զալցբուրգում առաջին անգամ կատարել Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան» (Missa Solemnis)։ Այդ ստեղծագործության պարտիտուրան նա ուսումնասիրում է ավելի քան կես դար։

Մշակութային դիվանագիտության հանձնաժողով է ստեղծվել. ղեկավարը Տիգրան Մանսուրյանն է

 ««Missa Solemnis»-ը և Բախի սի-մինոր մեսսան, կարելի է ասել, Արարատի բարձունքներն են հոգևոր երաժշտության մեջ` իրենց մեծությամբ և հզորությամբ։ Շատ դիրիժորներ երբեք չեն կատարել Բեթհովենի մեսսան կամ շատ երկար ճանապարհ են անցել դեպի այն։ Այդպիսի ուղի են անցել Բերնստայնն ու Կարայանը։ Ֆուրտվենգլերը այն միայն մեկ անգամ է կատարել՝ 30-ականներին Զալցբուրգում, Տոսկանինին՝ նույնպես մեկ անգամ, արդեն ծեր տարիքում։ Տարիներ շարունակ ես հեռու եմ եղել այդ անհաս բարձունքից, բայց հավատում եմ, որ հիմա ժամանակն է իրագործել այդ վերելքը»,-ասում է մաեստրոն։

© Sputnik / Asatur YesayantsԻտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում - Sputnik Արմենիա
1/3
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
© Sputnik / Asatur YesayantsԻտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում - Sputnik Արմենիա
2/3
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
© Sputnik / Asatur YesayantsԻտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում - Sputnik Արմենիա
3/3
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
1/3
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
2/3
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում
3/3
Իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին` Երևանում

Նշենք, որ Երևանում Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Լուիջի Քերուբինիի անվան իտալական երիտասարդական նվագախմբի հետ միասին՝ երկու նվագախմբերից մեկի, որոնց գլխավոր դիրիժորն է նա (երկրորդը Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբն է)։

Բացի Մանսուրյանի ստեղծագործությունից, ծրագրում կհնչեն Հայդնի, Մոցարտի և Շուբերտի ստեղծագործությունները։

Լրահոս
0