00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Քաղաքական հաշվեհարդա՞ր. Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել

© Sputnik / Aram NersesyanОваннес Аветисян
Ованнес Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իշխանության վարած կադրային քաղաքականությանն ու հնարավոր փոփոխությունների հարցին։
Ավետիսյան. Մարությանը նույն քաղաքական թիմի մեջ է և նրա վրա ազդեցությունը քաղաքական է

2018 թվականին և հաջորդած երեք տարիներին այդպես էլ կադրային լուրջ փոփոխություններ տեղի չունեցան, և հաշվի առնելով իշխանության կողմից «կադրային ջարդ» իրականացնելու հայտարարությունները` կարելի է ենթադրել, որ խոսքը քաղաքական հաշվեհարդարի մասին է։ Անդրադառնալով մասնավորապես Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հնարավոր պաշտոնաթողության հարցին` այս մասին ասաց Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2021
Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից

«Լավ կամ վատ աշխատելն առհասարակ չպետք է լինի ինչ–որ մեկի սուբյեկտիվ կարծիքը։ Լավ չաշխատելու կամ նման ձևակերպման համար պետական կառավարման համակարգում կան որոշակի գործընթացներ, որոնք սահմանված են օրենքով ու ընթացակարգերով` լինի դա հանրային կամ քաղաքացիական ծառայության մասին օրենքը, թե առանձին ոլորտի այս կամ այն կարգավորումը։ Օրենքով սահմանված է, թե կոնկրետ որ դեպքերում պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվի խրախուսում կամ պատժամիջոց` ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»,– նշեց հանրային կառավարման հարցերի փորձագետը։

Ավետիսյանի կարծիքով` վերջին երեք տարիների ընթացքում օրենքն ամբողջ իմաստով, որակով և ընկալումներով չի կիրառվել, ավելին` անիմաստ կադրերի համար համակարգում կիրառվել են խրախուսման միջոցներ պարգևավճարների տեսքով, հետևաբար ստացվում է, որ վերջին երեք տարիներին կադրային գործընթացը կրել է սուբյեկտիվ բնույթ։    

«Հայկ Մարությանը նույն քաղաքական թիմի մեջ է, ՔՊ–ի անդամ է և նրա վրա ազդեցությունը քաղաքական է, իսկ օրենքի տառի իմաստով` Երևանը տեղական ինքնակառավարման մարմին է և իր ղեկավար կազմը ձևավորում է ինքնուրույն ընտրություններով, ուստի կողքից միջամտությունն ապօրինի է»,– ասաց հանրային կառավարման հարցերի փորձագետը։ 

Ավետիսյանի գնահատմամբ` կադրային քաղաքականությունը մարդկանց կարողությունների, խնդիրներ լուծելու ունակությունների վրա հիմնված գործընթաց է, այլ ոչ թե քաղաքական նպատակադրումների արգասիք։  

Мэр Еревана Айк Марутян - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Լուրերը ճիշտ են, Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը չեն լինի նախընտրական ցուցակում. Մակունց

Նշենք, որ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են Հայկ Մարությանի պաշտոնանկության մասին լուրերը. օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական (այժմ արդեն կառավարության աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանը քննադատել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` նշելով, որ նա, լինելով «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ, նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չի հայտնել ՔՊ-ին, իսկ այն քվեն, որով Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը երկրորդ անգամ է ձևավորելու կառավարություն։

Հարությունյանը նաև նշել էր, որ կուսակցականների շրջանում Մարությանի նկատմամբ ձևավորվել է հստակ վերաբերմունք, և նրանք պետք է հասկանան ու որոշում կայացնեն` ինչ անեն այս իրավիճակում, որ քաղաքը և քաղաքային իշխանությունը չտուժեն։

Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես

Լրահոս
0