Երևանի տրանսպորտը մի քանի ամսից անցում կկատարի էլեկտրոնային վճարման համակարգի. տեսանյութ

Այսօրվանից նոր շարժակազմով երթուղի է դուրս եկել 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը):

Մի քանի ամսից Երևանի տրանսպորտային համակարգն անցում կկատարի էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառվեն նորագույն տեխնոլոգիական հնարավորությունները: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և տեսանյութ հրապարակել, որտեղ նաև ինքն է օգտվում Երևանի նոր տիպի երթուղիներից։

Նա նաև տեղեկացրել է, որ այսօրվանից նոր շարժակազմով երթուղի է դուրս եկել 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը):

Мэрия Еревана сообщила об эксплуатации новых микроавтобусах с 1 июня - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Հուլիսի 1-ից Երևանում ևս մեկ երթուղի կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով

«Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ հնարավորություն են տալիս հընթացս վերհանել և գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար»,–գրել է Մարությանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մի քանի ամսից Երևանում կլինեն 211 միջին տեղատարողության ավտոբուսները:

«Կային գծեր, որոնք 1-2 տարի չէին սպասարկում, քանի որ տնտեսվարողը հրաժարվել էր սպասարկելուց` ասելով, որ եկամտաբեր չէ։ Եվ քաղաքապետարանն այդ գծերի սպասարկումը վերցրել է իր վրա»,–ասաց քաղաքապետը։

Այս ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն