Արամ Առաջին կաթողիկոսը Հռոմի պապին խնդրել է օգնել գերիների վերադարձի հարցում

© Photo : Facebook / Armenian Church, Holy See of CiliciaКатоликос Великого Дома Киликии Арам I на встрече религиозных лидеров (1 июля 2021). Ватикан
Католикос Великого Дома Киликии Арам I на встрече религиозных лидеров (1 июля 2021). Ватикан - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ Ադրբեջանի հակաօրինական գործողությունները դեմ են միջազգային օրենքներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խնդրել է Հռոմի պապին օգտակար լինել հայ գերիների վերադարձի հարցում: Տեղեկությունը հայտնում է Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցին՝ Facebook-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ Վատիկանում վերջերս կայացած հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսը Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ խոսել է Արցախի 44-օրա պատերազմի ու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի մասին։

«Վեհափառ Հայրապետը հիշեցրեց, որ միջազգային օրենքներին դեմ է ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հակաօրինական մոտեցումը: Վեհափառ հայրապետն իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին, որ անդրադարձել է գերիների հարցին և խնդրեց, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա մեր ժողովրդին հուզող հիշյալ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիների շուտափույթ վերադարձին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս հարցով Արամ Առաջինը խոսել է նաև Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Փարոլինիի հետ:

Омбудсмен Арман Татоян на встрече с комиссаром Совета Европы по правам человека Дуней Миятови (2 июля 2021). Страсбург - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հարցը

Գերիների վերադարձի հարցի շուրջ ունեցած հանդիպումների վերաբերյալ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մանրամասներ է փոխանցել Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին Քրիստոնյա հայրապետների ժողովի առաջին նիստում Արամ Ա կաթողիկոսը «Հասարակական-քաղաքական ներկա ճգնաժամը Լիբանանում և այն դիմագրավելու միջոցները» թեմայով դասախոսություն է կարդացել։

Նրա ելույթից հետո շուրջ երկու ժամ լայն քննարկում է տեղի ունեցել։

Ներկաները դրական են գնահատել Արամ Ա–ի` երկիրը քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ վերլուծությունները։

Կեսօրին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հյուրընկալել է հոգևոր հայրերին ու նրանց պատվիրակությունների անդամներին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն մեկնում է Վատիկան` Հռոմի պապի հետ հանդիպելու

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала