Հայտնի են նաև Բաքվից Երևան վերադարձող մյուս 3 ռազմագերիների անունները. ամբողջական ցանկ

© Sputnik / StringerСобравшиеся граждане у аэропорта "Эребуни" (8 апреля 2021). Еревaн
Собравшиеся граждане у аэропорта Эребуни (8 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Բաժանորդագրվեք
Տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Հայտնի է Բաքվից Երևան վերադարձող ռազմագերիների 15–հոգանոց խմբի ամբողջական ցանկը։ Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր նրանցից 12-ի անունները։ Եվ այսպես` Բաքվից վերադարձող տղաներն են.

1. Հակոբյան Վոլոդյա Գագիկի

2. Ասատրյան Գևորգ Նորայրի

3. Գասպարյան Գոռ Վահրամի

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի

5. Կարապետյան Յուրի Տիգրանի

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի

7. Մինասյան Արամ Գառնիկի

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի

10. Պողոսյան Արմեն Եղիազարի

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի

12. Սեֆիլյան Կամո Կարենի

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի

14.Գևորգյան Ռոբերտ Հովիկի

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի

Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

Командующий МС РФ, генерал-лейтенант Рустам Мурадов в аэропорту Эребуни встречает прибывающий из Баку самолет с военнопленными (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Նշենք, որ հենց Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում: Հենց այդ բանակցությունների պատճառով էլ այսօր ձգձգվել է ինքնաթիռի թռիչքը Բաքվից։

Նրանք Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել ենն առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերիների՝ Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվը 60 է, իսկ չճշտված տվյալներով ՝ 110: Ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում շարունակում են մնալ շուրջ 200 հայ ռազմագերիներ:

«Հայաստանին առաջարկել ենք հարաբերությունները կարգավորել»․ Բաքուն հայտարարություն է արել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала