Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

© Sputnik / Armenuhi MkhoyanНоворожденный ребенок, оставленный на станции "Автокаян" и доставленный в «Австрийскую больницу матери и ребенка» (3 июля 2021). Гюмри
Новорожденный ребенок, оставленный на станции Автокаян и доставленный в «Австрийскую больницу матери и ребенка» (3 июля 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։

ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնեցին, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10–ին: Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:

Զարհուրելի դեպք Երևանում. մայրն իր նորածին փոքրիկին նետել է աղբարկղը

Ըստ մեր տեղեկությունների` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:

«Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է,որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց»,-նշեց Գյումրու Շտապօգնության ծառայության տնօրեն Արթուր Մանուկյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Մոր և մանկան ավստրական հիվանդանոցում զննում են նորածնին
Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Գյումրու Մոր և մանկան ավստրական հիվանդանոցում զննում են նորածնին

Այսօր` հուլիսի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում, նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ:

Առաջնակի զննումով երեխան սառած է եղել: Բնածին արատ նորածնի մոտ չի հայտնաբերվել:

«Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամական, ամենաշատը` 6, քանի որ պորտալարը դեռ թաց էր»,-Sputnik Արմենիային ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը` հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆորածինն արդեն Գյումրու Մոր և մանկան ավստրական հիվանդանոցում է
Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Նորածինն արդեն Գյումրու Մոր և մանկան ավստրական հիվանդանոցում է

Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով` կեղտոտ ու անխնամ, տակաշորը եղել է հողոտ, պատված խոտի մնացորդներով:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Մոր և մանկան ավստրական հիվանդանոցում զննում են նորածնին
Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Գյումրու Մոր և մանկան ավստրական հիվանդանոցում զննում են նորածնին

Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները:

Մարգարիտա Հարությունյանը նշեց, որ երեխան կլինի բժիշկների հսկողության տակ, կմնա վերակենդանացման բաժանմունքում այնքան, մինչև վիճակը կարգավորվի: 

Քանի նորածին է գրանցվել բժշկական կազմակերպություններում. նախարարը տվյալներ է ներկայացրել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала