Գյումրիում նորածնին լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մորը դեռ չեն գտել

© Sputnik / Armenuhi MkhoyanНоворожденный ребенок, оставленный на станции "Автокаян" и доставленный в «Австрийскую больницу матери и ребенка» (3 июля 2021). Гюмри
Новорожденный ребенок, оставленный на станции Автокаян и доставленный в «Австрийскую больницу матери и ребенка» (3 июля 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Բաժանորդագրվեք
Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ նորածին երեխային նկատել էր պատահական անցորդ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Գյումրու Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), կատարվում է նախաքննություն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Новорожденный ребенок, оставленный на станции Автокаян и доставленный в «Австрийскую больницу матери и ребенка» (3 июля 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

Նա նշեց, որ մինչ այս պահը նորածնի մոր ինքնությունը պարզված չէ: 

Հիշեցնենք` Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ այսօր առավոտյան թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապօգնություն:

Զարհուրելի դեպք Երևանում. մայրն իր նորածին փոքրիկին նետել է աղբարկղը

Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ: Երեխան առողջ է:

Քանի նորածին է գրանցվել բժշկական կազմակերպություններում. նախարարը տվյալներ է ներկայացրել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала