Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպես մեղմել ամառային տապը, եթե բնակարանում չկա օդորակիչ. մասնագետի խորհուրդը

© Мэрия Еревана / Директор ЗАО "Скорая помощь" Тагуи Степанян
Директор ЗАО Скорая помощь Тагуи Степанян - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ամառային տապը կարող է բացասաբար անդրադառնալ յուրաքանչյուրի վրա` անկախ տարիքից։ Առավել խոցելի են հատկապես մեծահասակները և խրոնիկ հիվանդություններ ունեցողները։
Ինչպես մեղմել ամառային տապը, եթե բնակարանում չկա օդորակիչ

Շոգերով պայմանավորված` շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Люди на улицах Еревана в невыносимую жару - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Հայաստանում անոմալ շոգեր են կանխատեսվում. ջերմաստիճանը կգերազանցի բոլոր ռեկորդները

Նրա խոսքով` ամառային տապը կարող է բացասաբար անդրադառնալ յուրաքանչյուրի վրա` անկախ տարիքից։ Ինչ խոսք`առավել խոցելի են հատկապես մեծահասակները և խրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, հետևաբար, տհաճ իրավիճակում չհայտնվելու համար մասնագետը հորդորում է ցերեկային ժամերին տնից դուրս չգալ։

«Ավելի վտանգավոր է, երբ մարդիկ դուրս են գալիս առավոտյան 11։00-ից մինչև 17։00-ը։ Դա կարող է նպաստել վիճակի վատացմանը։ Պետք է այնպես անել, որ այդ ժամերին չգտնվեն արևի ուղիղ ճառագայթների տակ»,- ասաց նա։

Խրոնիկական հիվանդություններ ունեցողները,  որոնք տանը հովացման համակարգ չունեն, կարող են օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սառը թրջոցներ դնել մարմինը հովացնելու համար։ Շոգ եղանակին պետք է նաև շատ ջուր խմել։

Բաց մաշկ ունեցողներն արևի տակ կարող են մնալ 18-22, թուխերը՝ 35-39 րոպե. Սուրենյան

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ մինչև հուլիսի 7-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի մինչև +40 աստիճանի։

Օդերևութաբանության պատմության մեջ ամենատաքը. Սուրենյանը խոսեց հունիսի մասին

Լրահոս
0