00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

St. Regis Washington. ճարտարապետ Մեսրոբյանի ստեղծած հյուրանոցն ԱՄՆ–ում լավագույններից է

CC BY 4.0 / Fletcher / Facade of the St. Regis on 16th Street, Washington, DC (cropped, resized and color corrected)St. Regis հյուրանոցի ճակատամասը Վաշինգտոնում
St. Regis հյուրանոցի ճակատամասը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Բաժանորդագրվել
Անհավանական գեղեցկություն և նրբագեղ ճաշակ. շատերը հենց այսպես են նկարագրում St. Regis Washington հյուրանոցը, որը նախագծել է ամերիկահայ ճարտարապետ Միհրան Մեսրոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ամերիկյան House Beautiful պարբերականը կազմել է աշխարհի ամենանշանակալից հյուրանոցների ընտրանին, որոնք կարող են զարմացնել ոչ միայն սովորական մարդկանց, այլև ոգեշնչել պրոֆեսիոնալներին` ճարտարապետներին և դիզայներներին։

«Շատ երկրներ կրկին հասանելի են դառնում համավարակի սահմանափակումների չեղարկման շնորհիվ, և ճանապարհորդությունների կատարյալ ժամանակն է։ Եթե դուք պլանավորում եք հյուրանոցում համար ամրագրել արձակուրդի ժամանակ, արժե ընտրել այն տարբերակը, որը կզարմացնի ձեզ ոչ միայն իր հարմարություններով, այլև դիզայնով», – գրում է պարբերականը։

Ցանկում ընդգրկվել են հյուրանոցներ, որոնց ներքին հարդարանքն արվել է դարի մեծագույն ճարտարապետների և դիզայներների կողմից։ Նման հյուրանոցներից է St. Regis Washington է (նախկինում հայտնի որպես The Carlton Hotel)։

Այն 95 տարի առաջ նախագծել է ամերիկահայ Միհրան Մեսրոբյանը։ Հարկ  է հիշատակել նաև, որ հյուրանոցը գտնվում է Սպիտակ տնից ընդամենը երկու թաղամաս հեռավորության վրա, 923 Black Lives Matter Plaza հրապարակում։

Հյուրանոցն արված է խառը ոճով` Բոզար ճարտարապետական ուղղության (դասական) և նեովերածննդի համադրությամբ։

Ցանկում ներառված է նաև անհավանական The Greenbrier–ը, որի պատմությունը սկսվում է 1778 թվականից։ 20-րդ դարի 40-ականներին այն վերակառուցել է ինտերիերի հայտնի դիզայներ Դորոթի Դրեյփերը։ Գեղատեսիլ այս հյուրանոցում կայանել են մի շարք աստղային հյուրեր` Գրեյս Քելլին, Վինձորի դուքսն ու դքսուհին, ինչպես նաև Բինգ Քրոսբին։


1947 թվականին «ծնված» մյուս հյուրանոցը` The Colony Hotel–ը, իր մեջ ամփոփում է Փալմ Բիչին բնորոշ գեղագիտություն, ինչը մատնում է շինության նուրբ դեղձագույնն ու «արևադարձային» ինտերիերը։ Վերջերս այն թարմացրել է Kemble Interiors գործակալությունը։

1887 թվականին բացված Grand Hotel Michigan հյուրանոցը վերջերս վերակառուցվեց դիզայներ Քարլթոն Վարնիի կողմից։  Նրան հաջողվեց պահպանել այն շենքի ոգին ու վեհությունը, որում ժամանակին հանգրվանել են Մարկ Տվենը, Թոմաս Էդիսոնն ու ԱՄՆ 5 նախագահները։

Ներկայացման կարիք չունի նաև Casa Casuarina–ն, որում ապրել է մոդելյոր Ջաննի Վերսաչեն։ Այստեղ հյուրերին սպասում է 24 կարատանի ոսկով պատված ու իտալական ավելի քան մեկ միլիոն խճանկարային սալիկներով զարդարված լողավազանը, որը պատկերում է Versace–ի մասշտաբային տարբերանշանը։

Հոլիվուդյան բլուրների ամենահայտնի հյուրանոցներից մեկը Beverly Hills–ն է, որը ստեղծվել է 1912 թվականին ամերիկացի ճարտարապետ Փոլ Ռ. Ուիլյամսի նախագծով և տեղի բոհեմի համար դարձել երեկույթների անցկացման ամենասիրելի վայրը։

Իսկ ահա Don CeSar–ը բացվել է ջազի ամենաթեժ ժամանակաշրջանում`  1928 թվականին և զանազան մարդկանց է ընդունել` այդ թվում Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ, Ֆրանկլին Դ. Ռուզվելտ և Ալ Կապոնե։

Նյու Յորքի լեգենդար The Plaza Hotel–ը զբաղեցնում է 21- հարկանի շենք, որը կառուցվել է 1905 և 1907 թվականներին Հենրի Ջեյնվեյ Հարդենբերգի նախագծով, մարմարե հիմքով և ձեղնահարկային տանիքով։

Ինտերիերների դիզայներ Մարտին Լոուրենս Բուլարդը Կալիֆոռնիայում Sands Hotel and Spa–ն նախագծել է այնպես, որ այցելուներին կարող  է թվալ, իբրև հայտնվել են Միջերկրական ծովի ափին։
Ocean House հյուրանոցը կառուցվել է ծովի ափին 1868 թվականին վիկտորիանական ոճով։

Վերածննդի դարաշրջանի ոճով արված Breakers Palm Beach հյուրանոցն այցելուների համար բացվել է 1896 թվականին։ Այն կառուցել է արդյունաբերող Հենրի Մորիսոն Ֆլագլեռը։ Շենքն այրվել է 1903 թվականի հրդեհի ժամանակ և վերակառուցվել 1904 թվականին։

Լրահոս
0