Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ամեն անգամ հետքայլ ենք արձանագրում. Այվազյանը`սահմանադրական փոփոխությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsЗаведующий кафедрой конституционного права юридического факультета Ереванского государственного университета Вардан Айвазян
Заведующий кафедрой конституционного права юридического факультета Ереванского государственного университета Вардан Айвазян - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Որքանով է ՀՀ սահմանադրությունը լեգիտիմ, ինչ է նշանակում սահմանադրականություն և ինչու սահմանադրական փոփոխություններն առաջընթաց չեն արձանագրում. Սահմանադրության օրվա նախօրեին Sputnik Արմենիան զրուցել է սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։
«Ամեն անգամ հետքայլ ենք արձանագրում». Այվազյանը`սահմանադրական փոփոխությունների մասին

Ինչպես վերջին, այնպես էլ բոլոր փոփոխված սահմանադրություններն իրենց չեն արդարացրել, որովհետև այդ փոփոխություններն արվել են ընթացիկ իշխանության հարմարավետությունը բարելավելու նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Оператор в ожидании выхода представителей КС по окончании заседания (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Ոչ մի նորություն. 25 տարի շարունակ սպասում ենք Սահմանադրական դատարանի արդար որոշմանը

«Սահմանադրությունը փոխում են, որպեսզի բարելավեն պետական կառույցը, հիմա ամեն 10 տարին մեկ մենք փոխում ենք ու արձանագրում ենք հետքայլ, դա նշանակում է, որ կա՛մ բարելավողները չեն հասկանում, գիտելիքներն է պակաս, կա՛մ էլ շատ լավ հասկանում են, բայց անում են այնպես, ինչպես իրենց անհրաժեշտ է»,- ասաց նա։ 

Նրա խոսքով`սահմանադրությունը լեգիտիմ է, եթե համապատասխանում է սահմանադրության համար նախատեսված որակական չափանիշներին։

«Կարծում եմ՝ մեր ոչ մի սահմանադրությունը լեգիտիմ չի եղել, քանզի դա դուրս է եղել սահմանադրականության շրջանակից»,- նշեց սահմանադրագետը։ 

Այվազյանի դիտարկմամբ`եթե սահմանադրությունն իր որակական չափանիշներով չի համապատասխանում, բնականաբար սահմանադրականության մասին խոսք լինել չի կարող լինել։ Այս դեպքում ամենևին էլ պարտադիր չէ, որ բոլոր քաղաքացիներն ու պաշտոնատար անձինք տիրապետեն Մայր օրենքի հիմնարար դրույթներին և հետևեն դրանց։ 

ՀԱԿ–ն առաջարկում է փոխել Սահմանադրությունն ու 1 տարվա ընթացքում ՀՀ նախագահ ընտրել

«Մեզ մոտ միշտ եղել է Սահմանադրություն, բայց չի եղել սահմանադրականություն»,- ընդգծեց Այվազյանը։

Նրա կարծիքով` սահմանադրություն գրելը միջակությունների խելքի բանը չէ։ Գեղեցիկ տեքստերն ու բառախաղերը չեն խոսում սահմանադրության որակի մասին։

«Այն ունի իր հստակ համակարգ-տեխնիկան, որին ոչ բոլորն են տիրապետում, մեր երկրում ես չեմ կարող մեկի անունը տալ, որը հստակ տիրապետում է սահմանադրության տեխնիկային։ Ստացվում է` մեր սահմանադրությունը գեղեցիկ բառախաղերի շարան է, որն ըստ էության պետության որակը չի բարձրացնում»,- հավելեց Այվազյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ 

Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։

Адвокат Ерванд Варосян ответил на вопросы журналистов (23 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2021
ՌԱԴԻՈ
Իշխող ուժի առաջարկը հակասելու է ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային կոնվենցիային. փաստաբան

Եթե 2005 թվականին տեղի ունեցածը կարելի է սահմանադրական փոփոխություններ անվանել, ապա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր փաստաթուղթ ընդունեց։ 2015 թվականի Սահմանադրության ընդունումով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։

Իսկ այս տարի առաջին անգամ սահմանադրական փոփոխություններ արվեցին ոչ թե հանրաքվեի միջոցով (այն պաշտոնապես չեղարկվեց կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով), այլ Ազգային ժողովի քվեարկությամբ։

Նոր փոփոխություններով` ՍԴ այն դատավորները, որոնք 12 տարուց ավել էին պաշտոնավարել (Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան), ազատվեցին պաշտոնից, իսկ Հրայր Թովմասյանը հրաժեշտ տվեց ՍԴ նախագահի պաշտոնին՝ մնալով ՍԴ դատավոր։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն