Անհաղթահարելի Արոնյանը. հայ գրոսմայստերը՝ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող

© Photo : Lennart Ootes / Altibox Norway ChessЛевон Аронян во время партии с Шахрияром Мамедъяровым в турнире Altibox Norway Chess 2019 (6 июня 2019). Ставангер, Норвегия
Левон Аронян во время партии с Шахрияром Мамедъяровым в турнире Altibox Norway Chess 2019 (6 июня 2019). Ставангер, Норвегия - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Բաժանորդագրվեք
Առաջին օրը նա մրցակցին հաղթել էր 2,5:1,5, երկրորդ օրը՝ 2-0 հաշվով։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային օնլայն մրցաշարի եզրափակչի 2-րդ օրը 2-0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի նկատմամբ ու դարձավ մրցաշարի հաղթող։

Левон Аронян во время партии с Шахрияром Мамедъяровым в турнире Altibox Norway Chess 2019 (6 июня 2019). Ставангер, Норвегия - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Հայտնի է` երբ և ում հետ կմրցեն Արոնյանն ու մյուսները Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

Հիշեցնենք, որ նախորդ օրը նա մրցակցին հաղթել էր 2,5:1,5 հաշվով, ու այսօր բավական էր 2 հաղթանակը 4 հնարավորից։

Մրցաշարն անցկացվում էր երկու փուլով։ Առաջինում անցկացվեց շրջանաձև ընտրություն, որից հետո ութ լավագույնները որոշեցին հաղթողին նոկաուտ համակարգով:

Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական ռապիդ, թայ-բրեյք, 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում՝ «արմագեդոն»:

Մրցանակային ֆոնդը 100․000 դոլար է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала