00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցИстребитель пятого поколения Су-57
Истребитель пятого поколения Су-57 - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Բաժանորդագրվել
Ռուսական սուպերզենքը գերձայնային արագությամբ առաջ է անցնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամենամոտ մրցակիցներից, պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել համաշխարհային շուկայում և փակուղի է մտցնում արևմտյան թանկարժեք ծրագրերը սպառազինությունների վերաբերյալ:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Իզվեստիա» թերթի տվյալներով՝ նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված ռուսական զենքը մոտ ժամանակներս փորձարկվելու է մի շարք զորավարժություններում, որոնք տեղի կունենան ոչ թե հեռանկարային նմուշների ուսումնասիրման ձևաչափով, այլ մարտական սցենարներով: Խոսքը լազերային համալիրների, գերձայնային հրթիռների և արհեստական ինտելեկտով մարտական ռոբոտատեխնիկայի մասին է։

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

«Ավանգարդ» և «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգերն ու «Պերեսվետ» լազերային համալիրն արդեն վաղուց են մարտական շարքում։ Ավարտվում են С-500 զենիթահրթիռային համակարգի և ծովային տեղակայման «Ցիրկոն» գերձայնային հրթիռների փորձարկումները։ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը ՌԴ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինության մեջ կներառվի 2022-ին։ Շուտով պատրաստ կլինեն նաև «Պոսեյդոնն» ու «Բուրեվեստնիկը»։ Ինտրիգն այն է, որ ռուսաստանյան ռազմական գերատեսչությունն առայժմ գաղտնի է պահում նորագույն մարտական սուպերտեխնիկայի ամբողջական ցանկը։ Սակայն արևմտյան «գործընկերները» ՌԴ նորագույն զենքի արդեն հայտնի հնարավորություններից արդեն իսկ հուսահատության մեջ են հայտնվում։

ՌԴ ԶՈւ-ն 76 հատ հինգերորդ սերնդի Սու-57  ծանր կործանիչներ կստանա մինչև 2027 թվականի ավարտը։ Այս հզոր մեքենայի սպառազինությունների սպեկտրը, շարժիչի եւ համակարգչի բնութագրերը գաղտնի են պահվում: Սակայն Military Watch ամերիկյան մասնագիտացված ամսագիրը հունիսի 29-ին հայտնել է, որ ռուսական Սու-57 -ի աննախադեպ հնարավորություններն ու սպառազինությունը «կարող են խանգարել ամերիկյան F-35-ի շահագործմանը»:

«Անտեսանելիների» լիակատար ձախողումը

Հրատարակության տվյալներով՝ հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչը կօգտագործի վեցերորդ սերնդի տեխնոլոգիաներ՝ արհեստական բանականություն, լազերային զենք, երկու տեսակի գերձայնային հրթիռներ, լազերային պաշտպանության համակարգ, Saturn-30 հզոր շարժիչներ՝ քարշակի եռաչափ վեկտորով: Սու-57 ինքնաթիռի սպառազինության, մասնավորապես՝ գերձայնային հրթիռների երկու դասի գնահատումը ամերիկացիներին ցույց է տալիս ԱՄՆ ՌՕՈւ «անտեսանելի» կործանիչների մարտական գործողությունների լիակատար ձախողման հավանականությունը՝ առանց դրանց անմիջական մասնակցելու: Մասնագետների տագնապը հիմնավորված է։

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում

Х-47М2 «Կինժալ (օդ-մակերևույթ) և Р-37М (օդ-օդ) հրթիռների ինտեգրումը Սու-57-ի հատվածամասերում սպասվում է մինչև 2025թ․-ը։ «Կինժալը» ՌԴ սպառազինության մեջ է ներառվել 2018թ․-ի սկզբից, ինտեգրվել է ՄիԳ-31Կ կործանիչի և Տու-22М հեռահար ռմբակոծիչի հետ։ Հրթիռն ի վիճակի է թիրախներ խոցել մինչև 10 Մախ արագությամբ, հեռահարության գնահատականը տատանվում է 2000-3000 կմ-ի միջև, և դա թույլ է տալիս թիրախներ խոցել Արևմտյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և գրեթե ամբողջ Արևելյան և Հարավ-արևելյան Ասիայում՝ առանց այդ ինքնաթիռները արտասահմանյան բազաներում տեղակայելու անհրաժեշտության։ Հակահրթիռային պաշտպանության գոյություն ունեցող միջոցներից ոչ մեկը չի կարող որսալ «Կինժալը»։

Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև ամերիկյան անտեսանելի կործանիչների տեխնիկական սպասարկման և թռիչքուղիների անթերի լինելու չափազանց բարձր պահանջները։ F-35 և F-22-ը իրենց կյանքի և ծառայության մեծ մասն անցկացնում են գետնին (կամ նավի տախտակամածին), բազայի ենթակառուցվածքների ոչնչացումը նրանց համար ծայրահեղ վտանգավոր է: Նշենք, որ ռուսական Սու-57-ը կարող է վայրէջ կատարել և օդ բարձրանալ կապի և նավիգացիայի համակարգերով նվազագույնս սարքավորված դաշտային օդակայաններից:

Բոլորից արագ, բոլորից հեռահար

Սու-57 կործանիչն ու դրա սպառազինությունն ավելի լավ են հարմարեցված օդային մարտի անցկացմանը, քան F-35-ը։ Ինքնաթիռը կարող է մինչև 2600 կմ/ժամ արագություն զարգացնել, մինչձայնային արագության դեպքում ունի 5500 կմ պրակտիկ հեռահարություն։

Газопровод высокого давления - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

Ենթադրվում է, որ ռուսական կործանիչը կարող է վերցնել ոչ պակաս, քան 6 «օդ-օդ» դասի Р-37М հրթիռ (նույն քանակով հրթիռներ են տեղավորվում ՄիԳ-31ԲՄ-ի վրա)։

Սու-57-ի հզոր տվիչների հետ համատեղ ռուսական Р-37М (օդ-օդ) հրթիռը՝ 510 կգ մեկնարկային զանգվածով, ի վիճակի է խոցել ինքնաթիռները մինչև 400 կմ հեռահարությամբ, ունի 6 Մախ անգերազանցելի արագություն և բարձրագույն մանևրայնություն, ինչը բարդացնում է դրանից խուսափելը։

Իսկ ահա F-35-ների հարաբերական ոչ մեծ հեռահարությունը նշանակում է, որ առանց օդից վերալիցքավորման հարձակողական գործողությունները կործանիչների համար անհնար են։ Այսպիսով՝ Սու-57-ը ունակ է խառնել հակառակորդի մարտական ծրագրերը՝ առանց դրա հարվածային ավիացիան անմիջականորեն խոցելու։

Military Watch պարբերականն ընդգծում է․ «Այդ ունիվերսալությունը հավասարը չունի 5-րդ սերնդի կործանիչների մեջ։ F-35A-ն համարժեք զենք չունի, իսկ F-22-ի և չինական J-20-ի օդ-ցամաք հականավային հնարավորությունները չնչին են, միաժամանակ՝ ոչ ռուսական ինքնաթիռներից որևէ մեկը «օդ-օդ» գերձայնային հրթիռներ չի օգտագործում»։

Թուրքիայի հավակնոտ ծրագրերն ու Ստամբուլի ջրանցքը. Սև ծովը կլցվի՞ ՆԱՏՕ-ի նավերով

Տպավորություն է ստեղծվում, որ F-22 և F-35 կործանիչները ամերիկացիները նախագծել են ակնհայտորեն հետամնաց երկրների կամ «ջիհադ-մոբիլներով» մերձավորարևելյան ապստամբների դեմ պատերազմի հաշվարկով, իսկ հիմա իներցիայով փորձում են այդ անկատար ապրանքն օգտագործել բարձր տեխնոլոգիական հակառակորդի դեմ պայքարում։ Պատահական չէ, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են F-35 անհույս ծրագրի փակումը՝ հօգուտ այլ հարթակների։

Ջախջախիչ շուկայական հարված

ԱՄՆ-ում գիտակցում են, որ F-35 կործանիչը շուտով կոշտ մրցակցի առաջ կկանգնի զենքի միջազգային շուկայում՝ ի դեմս ռուսական Սու-57-ի։ Ալժիրն առաջինն Է ՌԴ-ին 14 Սու-57 կործանիչ պատվիրել՝ տարածաշրջանային հարևանների ռազմաօդային ուժերի հզորացման ֆոնին, պայմանագրի գինը 2 մլրդ դոլար է: Արևմտյան փորձագետները ռուսական Սու-57-ի վիրտուալ հերթում հաշվել են ավելի քան տասը երկիր, այդ թվում՝ Ղազախստանը: Վիետնամն, օրինակ, մտադիր է 5-րդ սերնդի 24 կործանիչ ձեռք բերել։

Развёртывание оперативно-тактического ракетного комплекса Искандер-М - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Առաջին անգամ Սու-57-ի արտահանման տարբերակը ցուցադրվել է 2019 թ․-ի օգոստոսի վերջին Ժուկովի МАКС միջազգային ավիասալոնում: Հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի արտահանման երկտեղանոց մոդիֆիկացիայի ստեղծման պլանների մասին հայտնի դարձավ հունիսի 16-ին: Ընդ որում, փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարեց. «Այս մեքենայի նկատմամբ հետաքրքրություն կա, և այն տարեցտարի ավելանալու է»։ Կործանիչի երկտեղանոց տարբերակը օդաչուների համար կհեշտացնի մարտական խնդիրների կատարումը, իսկ նոր հիպերձայնային հրթիռները Սու-57-ի հարվածներն անդիմադրելի  կդարձնեն:

Սիրիական երկնքում ռուսական մարտական ավիացիայի տեխնոլոգիական գերազանցության և հաջողությունների, ռուսական արտադրության C-400 և C-500 զենիթահրթիռային համակարգերի բացարձակ գերազանցության ֆոնին ավելի նկատելի է դառնում ԱՄՆ-ի տեխնոլոգիապես հետ մնալը:

Քրոնիկական են դարձել «Patriot» ԶՀՀ-ի անհաջողությունները Սաուդյան Արաբիայում խորհրդային օպերատիվ-տակտիկական «Սկադ» հրթիռների եմենական հնացած անալոգների դեմ պայքարում։ Ակնառու է ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի լիակատար ձախողումը 2020 թվականին Իրաքում Պենտագոնի ռազմակայաններին հրթիռային հարվածների ժամանակ:

Առանց դրա հնարավոր չէ․ ինչով Հյուսիսային նավատորմը կպատասխանի ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին

Դա հանգեցրել է նրան, որ միայն ամենահավատարիմ «հպատակ» երկրներն են իրենց թույլ տալիս երկու դիվիզիոն մինչև 100 կմ հեռահարության «Patriot» ԶՀՀ գնել (օրինակ՝ Լեհաստանը, որը 16 արձակման կայանք է գնել 4,75 միլիարդ դոլարով)։ Համեմատության համար՝ Թուրքիան Ռուսաստանից չորս դիվիզիոն մինչև 400 կմ հեռահարության (շրջանաձև տեսադաշտով) «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ է գնել (32 արձակման կայանք) 2,5 միլիարդ դոլարով։ 

ԱՄՆ-ի բոլոր հպատակներից առաջ է անցել Ռումինիան, որը վերջերս քառասուն տարվա հնության ամերիկյան 12 F-16 կործանիչ է ձեռք բերել գրեթե մեկ միլիարդ դոլարով։ Այդ գումարով կարելի էր նույն քանակով ռուսական նորագույն Սու-35 կործանիչ գնել՝ իրապես ազատ շուկայում։

Տեխնոլոգիաների պայքարը շարունակվում է։

Լրահոս
0