Նպատակ ունեինք Արցախում հետպատերազմյան տրամադրությունը փոխելու. Արտակ Բեգլարյան

© Photo : Facebook / Արցախի կառավարություն / Artsakh GovernmentЦеремония открытия форума "Tech week Artsakh 2021" (3 июля 2021). Степанакерт
Церемония открытия форума Tech week Artsakh 2021 (3 июля 2021). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Բաժանորդագրվեք
Արցախում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» տեխնոլոգիական միջոցառումը, որին մասնակցում են ոլորտի շուրջ 1500 մասնագետներ ու հետաքրքրված անձինք։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Tech week Արցախ 2021» տեխնոլոգիական միջոցառման կազմակերպման նպատակն Արցախում և ՀՀ–ում հետպատերազմյան տրամադրությունը փոխելն է՝ ցույց տալու համար, որ կյանքը շարունակվում է։ Միջոցառման մեկնարկին ասել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը` տեղեկանում ենք Արցախի կառավարության ֆեսյբուքյան էջից։

Поврежденный от обстрелов дом в Гадруте - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. Արտակ Բեգլարյանն իր վարկածն է ասում

«Հաջորդ նպատակն է խթանել Արցախ այցելությունները և վիրավոր Արցախին աջակցելու գործնական ջանքերը: Երրորդ նպատակը, անշուշտ, Արցախում տեղեկատվաղական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է՝ բարենպաստ պայմաններ ապահովելով տեղում համապատասխան կրթական ու գործարար ծրագրերի իրագործման համար»,–ասել է Բեգլարյանը:

Նշենք, որ «Tech week Արցախ 2021» համաժողովին մասնակցում են ոլորտի շուրջ 1500 մասնագետներ ու հետաքրքրված անձինք, որից ավելի քան 400-ը ժամանել են ՀՀ-ից, ներառյալ՝ բնագավառի կայացած ընկերությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ միջոցառումը կտևի մինչև հուլիսի 5-ը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала