ՀՀ նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ևս 2 հոգու

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян и посол Индии в Армении по видеосвязи обсудили ситуацию с новым коронавирусом (30 марта 2020). Еревaн
Президент Армен Саркисян и посол Индии в Армении по видеосвязи обсудили ситуацию с новым коронавирусом (30 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ նախագահը ստորագրել է պետական պաշտոնյաներին բարձրագույն կոչումներ շնորհելու համապատասխան հրամանագրերը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձրագույն կոչումներ է շնորհել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետին։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել է նախագահի կայքում։

Ըստ այդմ` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին շնորհվել գեներալ-մայորի կոչում, իսկ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին` գեներալ-մայորի կոչում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала