ՀՀ Սահմանադրությունը 26 տարեկան է

© Sputnik / David Galstyan День Конституции в Армении
День Конституции в Армении - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Բաժանորդագրվեք
Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր։ Սակայն 2013-ին օրենքում լրացում կատարելուց հետո, հուլիսի 5-ը նաև պետական խորհրդանիշերի`դրոշի, զինանշանի և օրհներգի օրն է։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. 1995 թվականի հենց այս օրը` հուլիսի 5-ին, հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Մինչ այդ հիմնական էին համարվում «Հանրապետության նախագահի մասին» ու «Գերագույն խորհրդի մասին» օրենքները։

Заведующий кафедрой конституционного права юридического факультета Ереванского государственного университета Вардан Айвазян - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
ՌԱԴԻՈ
Ամեն անգամ հետքայլ ենք արձանագրում. Այվազյանը`սահմանադրական փոփոխությունների մասին

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:

Ի դեպ, Սահմանադրությունն ընդունելուց ի վեր այն երեք անգամ փոփոխության է ենթարկվել։

Առաջին փոփոխություններն արվեցին 2005 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։

Ուղղումները վերաբերում էին իշխանությունների և պետական կառավարման համակարգի տարանջատմանը։ Սահմանափակվեցին նախագահի լիազորությունները, մեծացավ Ազգային ժողովի դերը։ Մասնավորապես վարչապետ նշանակելիս նախագահը պետք է հաշվի առներ խմբակցությունների կարծիքը, այսինքն՝ ունենար մեծամասնության աջակցությունը։

Ոչ մի նորություն. 25 տարի շարունակ սպասում ենք Սահմանադրական դատարանի արդար որոշմանը

Իսկ ահա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր փաստաթուղթ ընդունեց։ 2015 թվականի Սահմանադրության ընդունումը նշանակում էր, որ երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցնում է խորհրդարանականի։ Դրանով նախագահի գործառույթները կտրուկ կրճատվեցին, իսկ երկրի իրական կառավարումն անցավ վարչապետին, որին ընտրում է խորհրդարանը, պաշտոնապես նշանակում է նախագահը։

Դրան հաջորդեց վերջին` 2020-ին կատարված փոփոխությունները, որն արվեց ոչ թե հանրաքվեի միջոցով (այն պաշտոնապես չեղարկվեց կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով), այլ Ազգային ժողովի քվեարկությամբ։ Նոր փոփոխություններով` ՍԴ այն դատավորները, որոնք 12 տարուց ավել էին պաշտոնավարել (Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան) ազատվեցին պաշտոնից, իսկ Հրայր Թովմասյանը հրաժեշտ տվեց ՍԴ նախագահի պաշտոնին, սակայն նա շարունակում է աշխատել որպես ՍԴ դատավոր։

ՀԱԿ–ն առաջարկում է փոխել Սահմանադրությունն ու 1 տարվա ընթացքում ՀՀ նախագահ ընտրել

Հիշեցնենք, որ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ 2013-ին հուլիսի 4-ի կառավարության նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն այսուհետ նաև պետական խորհրդանիշերի`դրոշի, զինանշանի և օրհներգի օրն է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала