00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աջդ քաշած» ապրել չես կարող, կամ ինչ ցույց տվեցին ԱԺ ընտրությունների արդյունքները

© Sputnik / Aram NersesyanШествие оппозиции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (14 декабря 2020). Еревaн
Шествие оппозиции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում ընտրությունների արդյունքներն արդեն հրապարակվել են, հաղթողը հայտնի է, բայց էյֆորիա չկա։ Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է մեր հասարակության տրամադրությունները քվեարկության արդյունքների ֆոնին։

Սա չպետք է նեղացնի, սա պետք է սթափեցնի․ հայերի շրջանում աճում է թե սեփական անձի, թե սեփական ապագայի հետ կապված անտարբերությունը։ Ինչպես ասում են՝ «ամենածերերն էլ նման բան չեն հիշում»։ Այդ ինչպե՞ս է ստացվում՝ հազարամյա պատմությամբ, խորը արմատներով, հզոր թևերով մի ժողովուրդ և հանկարծ․․․

Медицинская помощь из китайского Сианя городу-побратиму Гюмри (16 мая 2020). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

Ընտրությունների հետ կապված հարցեր չկան․ հաշվարկի բոլոր հնարավոր սխալներն էլ հաշվի առնելով՝ ակնհայտ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առավելությունը։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները քանի ձայն հավաքել՝ հավաքել են․ այստեղ էլ ոչ ավելացնել, ոչ պակասացնել չես կարող։ Խոսքը մեջտեղում գտնվողների մասին է, որոնք չգնացին ոչ մեկի, ոչ մյուսի հետևից, բայց լեզուս չի պտտվում նրանց «ոսկե միջին» անվանել։

Հիշենք․ հեռուստալրագրողները վազվզում էին Երևանով մեկ և տեսախցիկները «քիթը» մտցնելով՝ հարցնում․ «Ո՞ւմ կողմից եք»։ Ամենաանկեղծ պատասխանը․ «Ոչ մեկի»։ Դեմքերի արտահայտությունը՝ զզվանքախառն գոռոզություն, այսպես ասած «պոկ եկեք, էլի»․․․ Նորից ու նորից կրկնվում էր․ «Ժանտախտը երկուսիդ տներն էլ տանի, զզվցրիք երկուսդ էլ»։ Ականջ էր ծակում անփոփոխ «մենք քաղաքականությամբ չենք հետաքրքրվում»-ը։

Այդպես էին ասում մեքենաների սեփականատերերը, որոնք չկարողացան վերադարձնել միլիոնանոց վարկերը, կրկնում էին զոհված և անհայտ կորած զինվորների ծնողները, այդպես են ասում Արմավիրի ֆերմերները (և ամեն շոգ օրվա հետ աշխարհագրությունն ընդլայնվում է)։ Եվ եթե այդ մարդիկ մի կողմ են քաշվել, որոշելով, որ «աջը քաշած են ապրելու», ընտրությունների չեն գնացել, չեն քվեարկել ոչ Փաշինյանի, ոչ Քոչարյանի օգտին, ապա ինչի՞ կամ ո՞ւմ վրա նրանք կարող են հույս դնել։ Ընտրատեղամասեր գնացել է ընտրողների ընդամենը 49,4%-ը, մյուս կեսը մնացել է տանը կամ գերադասել է սուրճ խմել «Շոկոլադնիցայում»։

Տեր–Պետրոսյանից Փաշինյան. Թուրքիայի պլանի ֆոնին ՀՀ–ում աճում է ռուսական ռազմակայանի դերը

Պերճախոս տեղեկություն․ ինչպես Facebook-ում հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը՝ գերատեսչությունը «նյութեր է նախապատրաստում նախընտրական ցույցերին «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի բուժառուներին մասնակցության հարկադրանքի հետ կապված»։ Հաջորդ անգամ որտե՞ղ ենք ակտիվ ընտրազանգված որսալու։

-Հայ հանրության մի մասի մոտ արդեն անհնար է արթնացնել ինտելեկտը,-լրագրողներին հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեր հայրենակիցների զգալի մասին դասելով «կորած սերնդի» շարքին,-հաջորդ սերունդը չպետք է այսպիսին դառնա։ Եթե մարդը կրթված լինի, նա չի մտածի․ «Եթե ինձ համար լավ է, մյուսների հետ ինչ լինում է՝ լինի»։ Նա պետք է հասկանա, որ եթե իր շրջապատի համար վատ է, ինքը երբեք դրանից ավելի լավ չի լինելու (իսկ մինչև հաջորդ սերունդը, ի դեպ, դեռ գոյատևել է պետք)Լ

Այլ կերպ ասած՝ եթե ուզում ես տանդ ապրել, «աջդ քաշած» ապրել չես կարող։ Պասիվ-իներտ կարող են դիրքավորվել թերևս միայն արտասահմանցիները։

Արցախյան վերջին պատերազմը որևէ կերպ չի անդրադարձել առավոտը կրուասանով սկսելու շվեյցարացիների սովորության վրա, իտալացիները միևնույն ախորժակով են ուտում իրենց պիցցան և ճարպկորեն պատառաքաղի վրա են փաթաթում պաստան, իսկ հարուստ ու ապահով Մոնտե-Կառլոյում, ինչպես և հարյուր տարի առաջ, խաղադրույքներ են անում կազինոյում։ Մեր գերիներին տանջանքներից եվրոպացիները չեն ցնցվել, չեն նետվել մոտակա եկեղեցին՝ աղոթելու․ կյանքը շարունակվում է, և պետք է շատ միամիտ լինել հավատալու համար, որ կարող էր այլ կերպ լինել։

Генеральный директор межотраслевого научно-технического комплекса Микрохирургия глаза Святослав Николаевич Федоров (в центре). XIX Всесоюзная конференция КПСС. Кремлевский Дворец съездов. - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը

Բանն այն չէ, որ Հայաստանով ոչ ոք չի հետաքրքվում, բայց սովորական եվրոպացները, ամերիկացիները, աֆրիկացիներն ավելի կարևոր գործեր ունեն, ճիշտ այնպես, ինչպես հայերը ավելի կարևոր գործեր էին գտնում, երբ հազարավոր կիլոմետրեր հեռու (եթե որևէ մեկը հիշում է) Մեծ Բրիտանիան պատերազմում էր Արգենտինայի հետ Ֆոլկլենդյն կղզիների համար, և որտեղ նույնպես տներ էին վառվում և մարդիկ էին զոհվում։ Ընդհանուր արտահայտությունները, ինչպիսիք են «երեխաները խաղաղ մանկության իրավունք ունեն», մեր գլուխներում չգիտես ինչու երկար չէին մնում, կողքով էին անցնում։ Այդպես է կառուցված մեր աշխարհը, այդպես ենք կառուցված այդ աշխարհում ապրող մենք։

Միաժամանակ, առայժմ մենք միայնակ չենք․ նայում ենք Ռուսաստանին և իրական օգնություն ենք ստանում նրանից։ Բայց Ռուսաստանն իր շահերն ունի, աշխարհի քաղաքական կառուցվածքի հետ կապված իր հայացքը, այն չի կարող ՀՀ իշխանությունների առաջին իսկ պահանջով իր զորքերը նետել թուրքերի դեմ։ Այդպես չի լինում։

Մի «չագուճի» պատմություն, կամ ինչպե՞ս են այլ երկրներում վերաբերվում առաջին դեմքի սխալներին

Այո, մեզ հետ են ամբողջ աշխարհի հայերը, բայց նրանք էլ կարող են անել միայն այն, ինչ կարող են․ գումար հավաքել և ուղարկել, հոգեբանորեն աջակցել, մայրուղիներ փակել եվրոպական մայրաքաղաքներում, որպեսզի մարդիկ ցնցվեն, ուշադրություն դարձնեն մեզ վրա։

Հավաքում էին, ուղարկում էին, փակում էին։ Եվ ի՞նչ։ Պատերազմը տանուլ է տրված, մեր ձիթենիների ստվերում էլ խաղաղություն չկա, Հայաստանը չափերով փոքրանում է, վստահություն չկա, որ վտանգի դեպքում կկարողանանք մի կողմ թողնել վիրավորանքներն ու քայլ անելի միմյանց ընդառաջ։ Ընտրություններում հաղթածները չեն ուզում լսել պարտվածներին, մտքի թռիչքը հետևյալն է. «Ինչքան մեզ լավ, այնքան նրանց վատ»։ Պարտվածները հաղթողների սխալներին են սպասում և, ամենայն հավանականությամբ, կտեսնեն այդ սխալները և այդ ժամանակ՝ «որքան նրանց վատ, այնքան մեզ լավ»։ Իսկ երկիրը մեկն է։ Հայաստան է կոչվում։

Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Մի ասա «ցտեսություն», որ հետո չասես «ներիր». ՀՀ–ից հեռանալու ցանկություն ունեցողների համար

Այդ ընթացում պատգամավորներն անշտապ հարցեր են քննարկում, օրինակ՝ արդյո՞ք կարելի է դպրոջ բջջային հեռախոս բերել կամ պե՞տք է արդյոք երշիկ վաճառել գիշերային ժամերին։ Իսկ քաղաքացիների դեմքերին հուսահատություն և անտարբերություն է, իսկ ընթերցանության ամենատարածված ժանրը ռեստորանային ճաշացանկն է:

—Ոչ միայն ողջ մնալու, այև հաղթելու համար պետք է հիշել երկու ամենակարևոր բաների մասին, որոնք պետք է թողնենք երեխաներին,-մի անգամ ասաց ինձ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը։

-Ո՞ր բաներին,-հարցրի ես։

-Առաջինը արմատներն են, երկրորդը՝ թևերը։ Նրանց հետ, ովքեր առաջինների տակ փորում են, իսկ երկրորդները՝ կտրում, ոչինչ չի ստացվի։

Լրահոս
0