Քերոբյանը մանրամասներ է հայտնել ռուսաստանյան այցից

© Photo : Facebook / Vahan Kerobyan/Վահան Քերոբյան И.о. министра экономики Ваган Керобян на встрече с министром промышленности и торговли РФ Денисом Мантуровым (6 июля 2021). Еревaн
 И.о. министра экономики Ваган Керобян на встрече с министром промышленности и торговли РФ Денисом Мантуровым (6 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վահան Քերոբյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Նա մասնակցում է «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորության հարցը քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Քերոբյանը` մանրամասներ հայտնելով ռուսաստանյան այցի մասին։

© Photo : Facebook / Vahan Kerobyan/Վահան ՔերոբյանՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը
Քերոբյանը մանրամասներ է հայտնել ռուսաստանյան այցից - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը

Նա հայտնել է, որ ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։

Ինչ պետք է անի կառավարությունը արտագաղթը կանխելու համար. Քերոբյանը` ընտրությունների մասին

«Քննարկման ընթացքում անդրադարձել ենք 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը»,–գրել է Քերոբյանը։

Բացի այդ, երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները։

© Photo : Facebook / Vahan Kerobyan/Վահան ՔերոբյանՎահան Քերոբյանը` «Իննոպրոմ-2021»–ում
Քերոբյանը մանրամասներ է հայտնել ռուսաստանյան այցից - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Վահան Քերոբյանը` «Իննոպրոմ-2021»–ում

Հիշեցնենք, որ Քերոբյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Նա մասնակցում է «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։

Լրահոս
0