Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել

© Sputnik / Aram NersesyanПожар на мусорной свалке в Нубарашене
Пожар на мусорной свалке в Нубарашене - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Панорама города Ванадзор - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Վանաձորի դպրոցներից մեկի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է հուլիսի 6-ին` ժամը 13։26-ին։

Լիճք գյուղի մոտակա ջրվեժից ջրափրկարարները դուրս են բերել 30–ամյա քաղաքացու դին

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։

Դանակով զինված հարձակվել է 90-ամյա կնոջ վրա, պոկել է ականջօղերն ու կախազարդը և փախել

Լրահոս
0