Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որոշ տնտեսվարողներ չարաշահում են իրենց դիրքը շաքարավազի շուկայում. Պարսյան

© Sputnik / Asatur YesayantsСурен Парсян в гостях радио Sputnik Армения
Сурен Парсян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների, մասնավորապես շաքարավազի գնաճին։
Սուրեն Պարսյան. Որոշ տնտեսվարողներ չարաշահում են իրենց դիրքը շաքարավազի շուկայում

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` սովորաբար ամռան ամիսներին գրանցվում է շաքարավազի նկատմամբ պահանջարկի աճ, ինչից օգտվում են որոշ տնտեսվարողներ. նրանք չարաշահում են իրենց դիրքը, ազդեցությունը շուկայի նկատմամբ և գին են թելադրում` ստեղծելով արհեստական դեֆիցիտ։

«Օրինակ` որոշ սուպերմարկետներ սահմանափակում են շաքարավազի գնման ծավալները, 5 կիլոգրամից ավել չես կարող գնել։ Դա հոգեբանական լուրջ ազդեցություն է թողնում սպառողների վրա, որոնք փորձում են ավելի շատ գնել այդ ապրանքատեսակից։ Արդյունքում շուկայում առաջանում է որոշակի խուճապ»,– Sputnik Արմենիային ասաց տնտեսագետը։

Պարսյանի խոսքով` ապրանքների գները վերջին շաբաթներին սահուն կերպով աճում են, մասնավորապես շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը 420-430 դրամ է, իսկ մարզերում` ավելի թանկ, ինչը վկայում է անառողջ մրցակցային վիճակի մասին և որ պետական մարմիններն ուղղակի մատնված են անգործության։ Ըստ նրա` նման քաղաքականությամբ հնարավոր չէ վերահսկել շուկան, այդ քաղաքականությունից նախևառաջ տուժում են սպառողները։

Պանրի հնարավոր թանկացման պատճառը կաթի պաշարների նվազումն է. Գիգոյան

«Անհրաժեշտ է հնարավորինս կրճատել անբարեխիղճ տնտեսվարողների ազդեցությունը շուկայի վրա, որովհետև մենաշնորհներ ունեցողները շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը։ Եթե մի քանի տարի առաջ կառավարությունը հպարտությամբ խոսում էր շաքարավազի գնի աննախադեպ իջեցման մասին, ապա ինչո՞ւ այժմ չի խոսում թանկացման մասին»,– ասաց տնտեսագետը։

Պարսյանի գնահատմամբ` ունենք ակնհայտորեն խաթարված տնտեսություն և մրցակցություն։ Ըստ նրա` խնդիրը վերաբերում է նաև ներմուծողներին, որոնք այժմ արժևորված դրամի պայմաններում պետք է էլ ավելի էժան վաճառեին շաքարավազը, մինչդեռ նրանց գործողություններում կա անտրամաբանություն, քանզի նրանք աշխատում են ի շահ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների, այլ ոչ թե ի շահ սպառողների։

Շաքարավազը, ձեթն ու ալյուրն էժանացել են. ինչ պատճառներ ու հետևանքներ է թաքցնում բարի լուրը

Լրահոս
0