ԱԱԾ նախկին պետը Արիության մեդալ է ստացել. Հարությունյանի խոսնակը պարզաբանում է` ինչի համար

© Photo / official site of the President of RAДиректор СНБ Аргишти Кярамян на встрече с президентом Армении (2 июля 2020). Еревaн
Директор СНБ Аргишти Кярамян на встрече с президентом Армении (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արգիշտի Քյարամյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատվեց արցախյան պատերազմի ամենաթեժ պահին, բայց դրանից հետո էլ եղել է մարտական գործողությունների գոտում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգևատրել են Արիության մեդալով:

Պարգևատրման մասին հրապարակումները սկզբում հայտնվեցին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, ապա տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Այո, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Մեդալը երեկ է հանձնվել»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ Քյարամյանը պարգևը ստացել է մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի համար։ Արիության մեդալը շնորհվում է կոնկրետ ծառայությունների համար։

Հիշեցնենք` 30-ամյա Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ–ն ղեկավարեց 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Նա պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։ Սակայն հեռանալուց հետո էլ գրեթե ողջ պատերազմի ընթացքում գտնվել է Արցախում, մասնակցել Շուշիի պաշտպանության կազմակերպմանը, որի մասին պատմել էր այս տարվա հունվարին տված հարցազրույցներից մեկում։

Լրահոս
0