Հայիթիի նախագահին սպանել են օտարերկրացիները. տեսանյութ

© REUTERS / STRINGERПолицейская машина у резиденции покойного президента Гаити Жовенеля Моисса в районе Петион Вилль (7 июля 2021 года). Гаити
Полицейская машина у резиденции покойного президента Гаити Жовенеля Моисса в районе Петион Вилль (7 июля 2021 года). Гаити - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայիթիի իշխանությունները Ժովենել Մոիզի սպանության հետևանքով երկրում 15-օրյա ազգային սուգ են հայտարարել:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը, նախնական տվյալներով, կատարել է զինված ջոկատ, որը բաղկացած է օտարերկրացիներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մանրամասնելով, որ երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆի գրասենյակն է հայտարարել այդ մասին։

Բացի այդ, Հայիթիի իշխանությունները երկրում 15-օրյա ազգային սուգ են հայտարարել: Այն կտևի հուլիսի 8-22-ը:

Հիշեցնենք, որ անհայտ անձինք հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ներխուժել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի նստավայր ու գնդակահարել նրան։ Նշվում է, որ չարագործներից մի քանիսը խոսել են իսպաներեն լեզվով։

Լրահոս
0