Եվրո-2020. եզրափակիչում Անգլիան կմրցի Իտալիայի հավաքականի հետ

© AP Photo / Stuart Franklin/Pool via APЗащитник сборной Дании Андреас Кристенсен бьет по мячу во время матча группы B чемпионата Европы по футболу Евро 2020 против сборной Финляндии (12 июня 2021). Копенгаген
Защитник сборной Дании Андреас Кристенсен бьет по мячу во время матча группы B чемпионата Европы по футболу Евро 2020 против сборной Финляндии (12 июня 2021). Копенгаген - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակում խփված գնդակի շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Անգլիան մրցեց Դանիայի հետ:

Центральный защитник сборной Италии Леонардо Бонуччи на пресс-конференции (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 30-րդ րոպեին Դանիան բաց չթողեց հնարավորությունը. ստանդարտ դիրքից Անգլիայի դարպասը գրավեց Դամսգորդը: Ավլի ուշ ինքնագոլի հեղինակ դարձավ Դանիայի ավագը` Կյաերը: Առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի:

Երկրորդ կեսում Անգլիան շարոնակոմ էր գերիշխող դիրք ունենալ, սակայն գոլ չգրանցվեց, ու հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին Անգլիան վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ իրացրեց Հարի Քեյնը: Անգլիան մեկ գնդակի առավելությամբ անցավ եզրափակիչ, որտեղ Անգլիան կմրցի Իտալիայի հավաքականի հետ:

Հանդիպումը կկայանա հուլիսի11-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Լրահոս
0