Հայ մարզիկների ծանրաձողերը շուտով կհասնեն. Փաշինյանը զայրացել էր

© Sputnik / Владимир АстапковичЧемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa
Чемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Կառավարության նախորդ նիստում Փաշինյանը կասկած էր հայտնել, որ գնվող գույքը տեղ կհասնի միայն օլիմպիադայից հետո և հանձնարարել էր անել ամեն ինչ, որպեսզի 20 ծանրաձողերն օր առաջ հասնեն մարզիկներին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվող հայ մարզիկները վարչապետի խոստացած ծանրաձողերը կստանան մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Лиана Гюрджян выступает на чемпионате Европы по тяжелой атлетике в весовой категории до 81 кг среди женщин (9 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Լիանա Գյուրջյանը փայլուն հանդես եկավ և դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

«Հարգելի գործընկերներ, ծանրաձողերը 2 օրից, ամենաշատը` մինչև կիրակի օրը կլինեն ՀՀ–ում, և մեր մարզիկները կսկսեն գործածել։ Դրանք ճանապարհի մեծ մասն արդեն անցել են, ճանապարհին են»,–ասաց Դումանյանը` անդրադառնալով կառավարության նախորդ նիստւմ լայն քննարկման արժանացած խնդրին։

Ավելի ուշ, արդեն կառավարության նիստից հետո, Դումանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստան է ներկրվելու ոչ թե 7, այլ միանգամից 20 ծանրաձող, ինչպես խոստացել էր Փաշինյանը։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ նախորդ նիստում թիվը նվազեցվել էր, նախարարի պոշտոնակատարը պատասխանեց. «7-ն առաջարկվում էր որպես փուլային` առաջին խմբաքանակ։ Իսկ պատճառը, թե ինչու ոչ միանգամից 20-ը, ակնհայտ է` ֆինանսական»,– ասաց նա։

Հիշեցնենք, կառավարության հուլիսի 1-ի նիստում Դումանյանը հայտարարել էր, որ հայ մարզիկներին միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզագույքով ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8,4 մլն դրամ գումար է հատկացնում` ծանրամարտի հավաքականի համար տղամարդկանց` 5 և կանանց` 2 ծանրաձողեր գնելու համար։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այս հանգամանքը զայրացրել էր, քանի որ այն մասին, որ ՀՀ ծանրորդները մարզվում են միջազգային չափանիշներին չհամապատասխանող ծանրաձողերով, նա տեղեկացել էր դեռ ապրիլին` մարզիկների հետ հանդիպման ժամանակ։ Ուստի և նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց` ինչու է այսքան ուշացել գնումը։

Դումանյանն արդարացավ, թե վարչապետի հանձնարարականի գրավոր տեղեկանքը ինքն ստացել է միայն ապրիլի 30-ին, ու դրանով էլ ավել զայրացրեց Փաշինյանին։ «Ինչ է նշանակում` գրավոր ստացվել է։ Դուք և ձեր տեղակալն այնտեղ նստած եք եղել»,– ասաց Փաշինյանը` չլսելով նախարարի պաշտոնակատարի մեկնաբանությունը։

4 օր արձակուրդ, 5 օր վատ եղանակ. Փաշինյանին զայրացրեց օլիմպիականներին գույք չգնելու թեման

Փաշինյանը նույնիսկ կասկած հայտնեց, որ գնվող գույքը տեղ կհասնի միայն օլիմպիադայից հետո, և հանձնարարեց անել ամեն ինչ, որպեսզի 20 ծանրաձողերը օր առաջ հասնեն մարզիկներին։

Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսի 23-ին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала