Մեղադրող կողմը սխալ է թույլ տվել. Չարչյանի փաստաբանները նոր միջնորդություն կներկայացնեն

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Эрик Алексанян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн
Адвокат Эрик Алексанян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բացատրեց, թե ինչ սխալի մասին է խոսքը ու նաև ներկայացրեց նոր միջնորդության մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար Արմեն Չարչյանի փաստաբանները քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացնելու Առաջին ատյանի դատարան։ Այս մասին հայտնեց նրա փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը։

Արդեն հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր` հուլիսի 8–ին, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժեց։ Չարչյանը կմնա կալանքի տակ։

«Դա պայմանավորված է քրեական գործի հարուցման որոշման ոչ օրինական լինելու հանգամանքով։ Այսօր մուտք կանենք այս միջնորդությունը, որում համապատասխան հիմնավորումներ ենք ներկայացրել, որ դատարանը հենց այս փուլում` չանցնելով դատական քննության, կարճի գործը»,-նշեց փաստաբանը։

Ալեքսանյանը հավելեց` դատավորն իրավունք ունի 15–օրյա ժամկետում բացի նիստի օր նշանակելուց, նաև քրեական հետադնդումը դադարեցնել և կարճել վարույթը։ Ընտ նրա` խոսքը քրեական հետադնդումը բացառելու մասին է, և դատավորը կարող է նմանատիպ որոշում կայացնել, քանի որ կան նման նախադրյալներ։

Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. դատավորը «դողացող ձայնով հրապարակեց դատավճիռը»

Նա նկատեց, որ նմանատիպ բողոք ներկայացվել է դատախազությանը, սակայն վերջինս մերժել է այն։ Ըստ պաշտպանող կողմի` քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՔԾ խոսնակի զեկուցագիրը, իսկ մեղադրող կողմը պնդում է, որ հիմք են հանդիսացել լրատվամիջոցի հրապարակումը կամ վարույթ իրականացնող մարմնի ուսումնասիրությամբ հայտնաբերված հանգամանքները։

«Իրենք էլ են հասկանում, որ շատ մեծ սխալ են թույլ տվել, ու այն վճռորոշ նշանակություն է ունենալու քրեական գործի ելքի վրա։ Այդ պատճառով էլ նման հակասական դիրքորոշումներ են հայտնում», – ընդգծեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն