00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք». Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավերն ընդունելու համար: ԲՀԿ առաջնորդն էլ ասել է` անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ, դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք:

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Гагик Царукян прибыл на судебное заседание (17 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Գագիկ Ծառուկյանին «շաքարակալած» սուտ են մատուցել. Զոհրաբյանը` ԲՀԿ-ի անհաջողության մասին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար տարիներ շատ շոշափելի դերակատարում ունի Հայաստանի  քաղաքական կյանքում:

«Այս ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհարժեշտ շեմը, սակայն կարծում եմ, որ կուսակցությունը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իհարկե, վերջին ամիսներին դժվար իրադարձությունների միջով ենք անցել, բայց մենք դեռ անցյալ տարի հանդիպելու, իհարկե կարճատև, քննարկելու հնարավորություն ունեցել ենք»,–նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով`պետք է արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց։

«Այս իրավիճակում պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու»,–ասել է Փաշինյանը, նշելով, որ պատրաստ են հնարավորն անելու, որպեսզի այդ գաղափարները իրագործվեն։

ԲՀԿ առաջնորդն իր հերթին նշել է, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված։ Եթե իրենք մանդատ չունեն, դա դեռ չի նշանակում, որ ժողովրդի հետ չեն կամ չեն շփվելու:

«Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք»,– նշել է Ծառուկյանը:

Հիշեցնենք`  մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Փաշինյանն արդեն հանդիպել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին, Տիգրան Արզաքանցյանին և այլոց։

Լրահոս
0