Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

© REUTERS / Kim Kyung-HoonОлимпийский огонь во время эстафеты Олимпийского огня в Токио-2020 в префектуре Фукусима, Япония
Олимпийский огонь во время эстафеты Олимпийского огня в Токио-2020 в префектуре Фукусима, Япония - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Օլիմպիական խաղերը համավարակի պատճառով տեղի կունենան մեկ տարի ուշացումով: Տասնյոթ մարզիկներ կներկայացնեն մեր երկիրը 8 մարզաձևերում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Աշխարհի խոշորագույն մարզական մրցումները՝ Օլիմպիական խաղերը, համավարակի պատճառով տեղի կունենան մեկ տարի ուշացումով: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո կժամանի 11 հազար մարզիկ գրեթե 200 երկրից: Նրանք պայքարելու են մեդալների 339 կոմպլեկտի համար։

Лиана Гюрджян выступает на чемпионате Европы по тяжелой атлетике в весовой категории до 81 кг среди женщин (9 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Լիանա Գյուրջյանը փայլուն հանդես եկավ և դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

2020-ի Օլիմպիական խաղերում մենք առաջին անգամ կտեսնենք կարատեի, ժայռամագլցման, սերֆինգի, սքեյթբորդի, 3x3 բասկետբոլի, ֆրիսթայլ-BMX-ի մրցումներ, ինչպես նաև լողի և ատլետիկայի խառը փոխանցումավազքեր, ձյուդոյի, տրիատլոնի և նետաձգության խառը թիմային մրցումներ: Օլիմպիական ծրագիր են վերադարձել նաև բեյսբոլն ու սոֆթբոլը։

Հայաստանն այս սպորտային տոնին կներկայացնեն 8 մարզաձևերի 17 մարզիկներ: Վերջինը օլիմպիական ուղեգրեր նվաճեցին հայ լողորդները: Հենց նրանցից էլ սկսենք ներկայացնել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին։

Ազատ ոճի լողորդներ

Արթուր Բարսեղյանը հանդես կգա ազատ ոճում (50 և 100 մետր տարածություն): Ծնվել է 2002 թ․-ին Երևանում։ 3,5 տարեկանում նրան լողավազան են տարել տատն ու պապը։ Սկզբում դա պարզապես սիրելի զբաղմունք էր, բայց նա այնքան լավ էր իրեն զգում ջրում, որ որոշեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել այդ մարզաաձևով։

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդ կմասնակցի

Արթուրը խոստովանում է, որ սիրում է դժվարություններ հաղթահարել և իր հաջողություններով ուրախացնել ընտանիքի անդամներին։ Իր մեծագույն ձեռքբերումներից է համարում մասնակցությունը և հաղթանակը Բուլղարիայի Լողի բաց առաջնությունում: Լողից բացի՝ Արթուրը նաև բասկետբոլով է զբաղվում, բայց սիրողական մակարդակով։ Տոկիո գնում է լավ տպավորություններ բերելու և իհարկե՝ օլիմպիական ոսկին նվաճելու հույսով։

Վարսենիկ Մանուչարյանն ազատ ոճում հանդես կգա 100 մետր տարածության վրա։ Ծնվել է 2002թ․-ին, Երևանում։ Վարսենիկի պապիկը որոշել էր, որ թոռնուհին պետք է սպորտով զբաղվի, և մի փոքր մտածելուց հետո աղջնակին լողի տարան։ Վարսենիկն ի սկզբանե լուրջ էր վերաբերվում մարզաձևին և հաջողության հասնելու համար առավելագույն ջանքեր էր գործադրում։ Բավականին հաջող մասնակցել է ջրային մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի 2017 թ․-ի առաջնությանը։ Ծրագրում է շարունակել լողով զբաղվել, բայց ուզում է հետագայում մարզական մեկնաբան դառնալ։ Բացի սպորտից, սիրում է կինեմատոգրաֆը և հաճախ է տարբեր ֆիլմեր դիտում: Տոկիո գնում է «ինքն իրեն հաղթահարելու» համար։ Մեդալ բերել չի խոստանում, քանի որ չի սիրում չկատարել իր խոստումները։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ

Արթուր Ալեքսանյանը («Սպիտակ արջ») հանդես կգա մինչև 98 կգ քաշային կարգում։

Նա ծնվել է 1991թ․-ին, Գյումրիում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000թ․-ին, հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ Որևէ այլ սպորտաձևով զբաղվել երբևէ չի ցանկացել, քանի որ հայրը միշտ օրինակ է եղել նրա համար։ Արթուրը բազմիցս խոստովանել է, որ սիրում է ֆուտբոլ ու բավականին լավ է խաղում, և եթե ըմբշամարտով չզբաղվեր, ապա հենց այդ սպորտաձևը կընտրեր։

Ի դեպ, Արթուրը հայ մարզիկներից միակն է, որը երրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին և որն արդեն օլիմպիական ոսկի ունի (Ռիո 2016)։ Հիմա նա մտադիր է կրկնել հաղթանակն ու ևս մեկը նվաճել։ Բայց այս պահին մեծագույն երազանքը իր պատվին անվանակոչված սպորտդպրոցի կառուցման ավարտն է։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան

Կարապետ Չալյանը ելույթ կունենա մինչև 77 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1993թ․-ին, Գյումրիում։ Ըմբշամարտով լրջորեն զբաղվել սկսել է 2003թ․-ին։ Հենց այդ սպորտաձևն է ընտրել, քանի որ իր բոլոր ընկերներն ու ծանոթները զբաղվում էին, այն շատ սիրված էր Գյումրիում։ Բացի այդ, մարզադահլիճը, որտեղ պարապում էր, մոտ էր տանը, և նրա պարապմունքները ծնողների համար անհարմարություններ չէին ստեղծում։

Մարզիկը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։ Սա նրա առաջին Օլիմպիական խաղերն են, որոնց լրջորեն է նախապատրաստվում․ լավ մարզավիճակում է, ամեն ինչ անում է, որ նյարդերը տեղի չտան և հոգեբանորեն նույնպես առավելագույնս պատրաստ լինի մրցումներին։ Չալյանը մտադիր է օլիմպիական ոսկի շահել։

Կարեն Ասլանյանը հանդես կգա մինչև 67 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1995թ․-ին Երևանում։ Նրան առաջին անգամ մարզադահլիճ է տարել եղբայրը, որը նույնպես հունահռոմեական ոճի ըմբշամարտով էր զբաղվում։ Քանի, որ դահլիճը մոտ էր, նա նույնպես սկսեց մարզվել և առաջին լուրջ քայլերն արեց արդեն 12 տարեկանում։ Հիմա եղբայրն արդեն այդ սպորտաձևով չի զբաղվում, բայց Ասլանյանը շարունակում է կատարելագործվել և մասնակցել ամենատարբեր մրցումների։ Նա Եվրոպայի եռակի բրոնզե մրցանակակիր է, բայց, բնականաբար, երազում է օլիմպիական ոսկու մասին և իրենից կախված ամեն ինչ կանի այն նվաճելու համար։

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Կարեն Ասլանյան

Արմեն Մելիքյանը հանդես կգա 60 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1996թ․-ին Էջմիածնում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանում։ Նրան նույնպես եղբայրն է մարզադահլիճ տարել։ 17 տարեկանում Արմենը Եվրոպայի պատանիների չեմպիոն է դարձել։ Մանուկ հասակում վստահ էր, որ օլիմպիական չեմպիոն է դառնալու, ինչի համար նրան սկսել են «Օլիմպիկ» անվանել։ Եվ հենց օլիմպիական ուղեգիր ստանալն է իր մեծագույն ձեռքբերումը համարում, քանի որ վստահ է, որ ոսկե մեդալով է վերադառնալու, թեև չի հասցրել ուսումնասիրել բոլոր հավանական հակառակորդներին, բայց լավ մարզավիճակում է։ Ի դեպ, ի տարբերություն մյուս մարզիկների՝ նրա հոբբին սպորտային չէ․ Արմենը աղավնիներ է պահում։

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Արմեն Մելիքյան

Ազատ ոճի ըմբշամարտիկներ

Արսեն Հարությունյանը մեր երկիրը կներկայացնի մինչև 57 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1999թ․-ին, Մասիս քաղաքում։ Գործընկերները նրան «Էներջի» են անվանում, քանի որ շատ շարժուն է։ Երբ 6 տարեկան էր, հայրը նրան մարզադահլիճ տարավ՝ մրցումներ դիտելու։

Արսենին այնքան դուր եկավ մարզաձևը, որ նա հենց նույն օրը ուզում էր սկսել մարզվել, բայց մարզիչը պնդում էր, որ տղան դեռ շատ փոքր է։ Սակայն իր համառության շնորհիվ նա այնուամենայնիվ սկսեց մարզվել։ Մասնակցել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերին, բայց մեդալ չի շահել։ Սպորտից բացի Արսենը սիրում է զբաղվել ձկնորսությամբ, լեռնային դահուկավազքով, ինչպես նաև մոտոցիկլետ վարել։ Տոկիո գնում է հաղթանակի հետևից, որը խոստանում է նվիրել Արցախյան պատերազմի հերոսներին։

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Արսեն Հարությունյան

Վազգեն Թևանյանը հանդես կգա մինչև 65 կգ քաշային կարգում։ Մարզիկը ծնվել է 1999թ․-ին, Արարատի մարզի Փոքր Վեդի քաղաքում։ Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 5 տարեկանից։ Հենց այդ մարզաձևն է ընտրել ավագ ընկերների խորհրդով, բայց ավելի ուշ գիտակցել է, որ այլ մասնագիտության մեջ իր կյանքը չի պատկերացնում։ Նրա քեռին ըմբշամարտիկ Արմեն Մկրտչյանն է, որը հաճախ է նրան խորհուրդներ տալիս և հարկ եղած դեպքում աջակցում է։ Վազգենը ամենահեռանկարային ըմբշամարտիկներից մեկն է համարվում, և դա նրան օլիմպիական մեդալ նվաճելու վստահություն է տալիս։

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Վազգեն Թևանյան

Բռնցքամարտիկներ

Կորյուն Սողոմոնյանը Հայաստանը կներկայացնի մինչև 52 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1993թ․-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Չի հիշում, թե երբ է սկսել բռնցքամարտով հետաքրքրվել, բայց 6 տարեկանից սկսել է մարզվել։ Նրա անձնական մարզիչը հայրն է եղել։ 13 տարեկանից սկսել է հետաքրքրվել գեղանկարչությամբ, բայց համատեղել չի ստացվել։ Ֆինանսական դժվարությունների պատճառով մոտ 2 տարի սպորտով չի զբաղվել, բայց բոլորովին վերջերս վերադարձել է ռինգ և մտադիր է իր հետքը թողնել՝ օլիմպիական ոսկին նվաճելով։

Հովհաննես Բաչկովը հանդես կգա միչև 63 կգ քաշային կարգում։ Հովհաննեսի պապն ազգությամբ ռուս է, ինչով էլ պայմանավորված է ազգանունը։ Յոթ տարեկանից զբաղվում է բռնցքամարտով։ Հայաստանի բռնցքամարտի հավաքականում հանդես է գալիս 2008թ․-ից։ 2019թ․-ի Եվրոպական խաղերի, Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի 2017 և 2019 թթ․-ի աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, ազգային նշանակության առաջնությունների հաղթող և մրցանակակիր, Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

© Photo : official site of the NOC of RAՀովհաննես Բաչկով
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Հովհաննես Բաչկով

Արման Դարչինյանը Հայաստանը կներկայացնի մինչև 75 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1993թ․-ին Վանաձորում։ Փոքր հասակից հետաքրքրվել է բռնցքամարտով, քանի որ հռչակավոր հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի զարմիկն է։ Այս մարզաձևով զբաղվել է 10 տարեկանից, որոշ ժամանակ համատեղել է բռնցքամարտն ու ֆուտբոլը։ Չի կարելի ասել, թե մեծ բարձունքների է հասել այդ սպորտաձևում, բայց կարծում է, որ կկարողանա արժանապատիվ ներկայանալ Օլիմպիական խաղերին և մեդալ ստանալ։

© Sputnik / Павел ЛисицынԱրման Դարչինյան
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Արման Դարչինյան

Ծանրորդներ

Իզաբելա Յայլյանը հանդես կգա մինչև 59 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1995թ․-ին Երևանում։ Մարզվել սկսել է 12 տարեկանից։ Հայրը ծանրամարտիկ է եղել, եղբայրը նույնպես զբաղվում էր այդ մարզաձևով, և աղջիկը որոշել է նրանցից հետ չմնալ։ 2009թ․-ին առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի Պատանեկան առաջնությանը և երկրորդ տեղն է զբաղեցրել, ինչից հետո էլ գիտակցել է, որ ծանրամարտն այլևս հոբբի չէ, այլ սիրելի գործ։

Նա իսկապես սպորտային բնավորություն ունի, քանի որ բոլոր ձախողումներում միմիայն ինքն իրեն է մեղադրում։ Իզաբելան վստահ է, որ կարող է արժանի ներկայացնել Հայաստանը Տոկիոյում և մեդալ նվաճել։

Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանը կներկայացնի մինչև 109 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1997թ․-ին, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում։ Եվրոպայի 2016թ․-ի առաջնության մրցանակակիր է, 2017 և 2019թթ․-ի Եվրոպայի չեմպիոն է, Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Սկզբում նա ավագ եղբոր հետ միասին բռնցքամարտի էր հաճախում։ Բայց երբ եղբայրը բանակ գնաց՝ հայրը թույլ չտվեց մենակ շարունակել դասերը։

Որոշ ժամանակ անց հարևաններից մեկը նրան հրավիրեց ծանրամարտիկների մարզումը դիտելու։ 13 տարեկանում նա բարձացրեց 60 կգ-անոց ծանրաձողը, և մարզիչն առաջարկեց միանալ իրենց պարապմունքներին։ Սիմոնն աստիճանաբար ավելացնում էր քաշը, որը բարձրացնում էր, և դա նրան ավելի ու ավելի էր ոգեշնչում։ Տոկիո գնում է ոսկի բերելու, քանի որ երազում է սպորտը թողնել Օլիմպիական չեմպիոնի կարգավիճակով։

© Sputnik / Владимир АстапковичՍիմոն Մարտիրոսյան
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Սիմոն Մարտիրոսյան

Ձյուդոյիստ

Ֆերդինանդ Կարապետյանը հանդես կգա մինչև 73 կգ քաշային կարգում։ Ծնվել է 1992թ․-ին Վարդենիսում։ Երբ փոքր էր, ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Օսիա, որտեղ էլ նա սկսել է զբաղվել ձյուդոյով և ըմբշամարտով։ 19 տարեկանում Կարապետյանի Ռուսաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, իսկ մեկ տարի անց հանդես է եկել արդեն մեծերի առաջնությունում՝ դառնալով փոխչեմպիոն։ Կարող էր ընդգրկվել Ռուսաստանի հավաքականում, բայց վերադարձել է հայրենիք և սկսել է հանդես գալ հայկական դրոշի ներքո։

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Ֆերդինանդ Կարապետյան

Ատլետ (եռացատկ)

Լևոն Աղասյանը ծնվել է 1995թ․-ին, Կապանում։ 10 տարեկան էր, երբ հորեղբայրը նրան առաջին անգամ տարավ եռացատկի մարզումների։ Երկու տարի անց՝ 2007թ․-ին, նա գրանցեց առաջին բարձր արդյունքները։ Դրանից հետո սկսեց ավելի ու ավելի կատարելագործվել և տարբեր մրցումների մասնակցել։ Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականում հանդես է գալիս 2011թ․-ից։ Նրա կարիերայում շրջադարձային է Եվրոպայի 2013թ․-ի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը։ Այն ժամանակ նա պետք է թողներ սպորտն ու բանակ գնար, բայց հաղթանակից հետո ծառայությանը զուգահեռ շարունակեց մարզվել։ Սա նրա երկրորդ Օլիմպիադան է, Ռիո դե Ժանեյրոյում նրա չհաջողվել մեդալ նվաճել, բայց Տոկիոյում հաղթանակի հույս ունի։

© Sputnik / Ani Mejlumyan, Hasmik GrigoryanԼևոն Աղասյան
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Լևոն Աղասյան

Մարմնամարզիկ

Արթուր Դավթյանը ծնվել է 1992թ․-ին Երևանում։ Մարզվել սկսել է Հայաստանում, 5 տարեկանից, ապա շարունակել է Ռուսաստանում։ Նրա մանկությունը Ռուսաստանում է անցել, հայրենիք վերադարձել է 16 տարեկանում։ Վերադառնալուց հետո ընդգրկվել է Հայաստանի հավաքականում և շարունակել է կատարելագործվել։ Եվրոպայի 2013, 2016, 2021թթ․-ի առաջնությունների մասնակից է և եռակի մրցանակակիր։ Արթուրը հույս ունի ոսկի շահել Տոկիոյում և մասնակցել նաև հաջորդ Օլիմպիական խաղերին։

© Sputnik / Алексей ФилипповԱրթուր Դավթյան
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Արթուր Դավթյան

Մարզական հրաձիգ

Էլմիրա Կարապետյանը ծնվել է 1994թ․-ին Երևանում։ Կրակել սկսել է վաղ մանկությունից, քանի որ հայրը ռազմական ոստիկանության փոխգնդապետ է և հաճախ էր նրան հրաձգարան տանում։ Հրաձգային սպորտով սկսել է զբաղվել 19 տարեկանից։ Մարզիչները կարծում էին, որ Էլմիրան չի կարող բարձր արդյունքներ ունենալ, բայց նա խոստացավ երկու ամսում առաջ անցնել հասակակիցներից։

Իսկ ընդամենը վեց ամիս անց հանձնեց սպորտի վարպետի կոչման համար անհրաժեշտ բոլոր նորմատիվները։ Հետագայում արդեն ընտրեց ատրճանակը, քանի որ հրացանը նրան շատ ծանր էր թվում, իսկ դիպուկահար հրացանը՝ չափազանց խոշոր։ Օլիմպիական խաղերը հերթական մրցությունն է համարում, որում ուզում է ոսկե մեդալ ստանալ։

Նշենք, որ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էին 32 մարզիկ՝ 8 մարզաձևում: Խաղերում հայ մարզիկները նվաճել են 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, ինչը Հայաստանի հավաքականին թույլ է տվել ոչ պաշտոնական մեդալային հաշվարկում զբաղեցնել 42-րդ տեղը: Ոսկե մեդալը նվաճել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը արծաթե մեդալներ են ստացել:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն