00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են

© Sputnik / Aram NersesyanЖитель села Егегнут Юра Варданян показывает засохший урожай
Житель села Егегнут Юра Варданян показывает засохший урожай - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզի որոշ համայնքներում գյուղացիները կանգնել են ոռոգման լուրջ խնդրի առաջ` ջուր չկա։ Ասում են` չեն կարողանում իրենց ընտանիքները պահել. եթե այսպես շարունակվի, գյուղերը դատարկվելու են։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Տարին բավական սակավաջուր է, ինչի պատճառով ոռոգման ջրի լուրջ խնդիր է առաջացել մի շարք գյուղերում։ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ոռոգման ջուրը գյուղացիները հերթով են ստանում` 3 օրը մեկ։

© Sputnik / Aram NersesyanԱկնալիճ գյուղի ծարավ հողը
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Ակնալիճ գյուղի ծարավ հողը

Տեղի բնակիչներից Վերիխան Մկրտչյանը պատմում է` 2 օր առաջ է ջրել տնամերձը, որտեղ սմբուկ, լոլիկ ու լոբի է ցանել։

«Լոբի դրեցի, բայց քանի որ ջուր չկար, լրիվ դեղնեց ու թափեց. մի հատ լոբի չեմ քաղել։ Ու էսպես մենակ ես չեմ, մյուսների վիճակն էլ նույնն է։ Ջուր չլինելու պատճառով բերքը շարքից դուրս է եկել. վերջը ոնց է լինելու` չգիտենք»,–ասում է նա ու հավելում` նայում է ծարավ հողին ու խիղճը տանջում է։

© Sputnik / Aram NersesyanԱկնալիճ գյուղի բնակիչ Վերիխան Մկրտչյանը
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Ակնալիճ գյուղի բնակիչ Վերիխան Մկրտչյանը

Տեղի մեկ այլ բնակիչ էլ` Զոհրաբ Կնյազյանը, որը մասնակցել է արցախյան 3 պատերազմներին, ասում է, որ եթե այսպես շարունակվի, ստիպված է լինելու արտագաղթել։ Նա նշում է` ուզում է այստեղ ապրել, սակայն եթե գյուղացու հիմնական գործը վարել–ցանելն է, իսկ ջուր չկա, ընտանիքն ինչպե՞ս է պահելու։  Տղամարդը ցույց է տալիս ամայացած տարածքն ու ասում, որ նախկինում այդտեղ ծառեր շատ են եղել։

© Sputnik / Aram NersesyanԱկնալիճի բնակիչ Զոհրաբ Կնյազյանը
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Ակնալիճի բնակիչ Զոհրաբ Կնյազյանը

«Վախտը վախտով հողի հարկն ու բոլոր հարկերը վճարում ենք, դրան գումարած` էսքան ծախս ենք անում, բա ո՞վ է փոխհատուցելու։ Էս հարցն անձամբ Նիկոլ Փաշինյանը պիտի լուծի` գյուղերը կդատարկվեն»,–ասում է Կնյազյանը։

Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն էլ հայտնում է, որ գյուղը մի քանի սնող աղբյուրներ ունի` ստորին Հրազդան ջրանցքը, Սև ջուր գետի պոմպակայանը և խորքային հորերը։ Գետը չորացել է, պոմպակայանն էլ, բնականաբար, չի կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել։

© SputnikԱրմավիրի որոշ գյուղեր առանց ոռոգման ջրի են մնացել. գյուղացին ահազանգում է երաշտի մասին
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Արմավիրի որոշ գյուղեր առանց ոռոգման ջրի են մնացել. գյուղացին ահազանգում է երաշտի մասին

«Դրա համար էլ հերթափոխով են աշխատեցնում պոմպը` 4 օր գյուղի մի թևին են ջուր տալիս, հետո` մյուսին։ Նախորդ տարիներին գետում բավական ջուր կար և երկու պոմպն էլ աշխատում էին»,–ասում է համայնքի ղեկավարն ու հավելում` գյուղատնտեսական տարին գրեթե ավարտվում է` դժվար թե որևէ լուծում լինի, իսկ լուծում հնարավոր է, եթե ջուրը ճիշտ կառավարվի և խորքային հորեր փորեն։ Ակնալճում, ի դեպ, 470 հեկտար տարածք է մշակվում։

«Չոր կյանքով» Է ապրում նաև Եղեգնուտ համայնքը։ Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մարգարյանը նշում է, որ գյուղում պոմպերով էին ոռոգում իրականացնում, սակայն եղած 10 պոմպն էլ կանգնած են հիմա։

Նրա խոսքով` Արաքսի վարարումների ժամանակ նաև այնտեղից են ջուր ստանում, սակայն  այս տարի Արաքսն էլ գյուղացուց «երես թեքեց» ու չվարարեց։

© Sputnik / Aram NersesyanԵղեգնուտի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մարգարյան
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Եղեգնուտի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մարգարյան

«Սև ջուրը ցամաքել է` ընդհանրապես ջուր չկա։ Շատ մեծ երաշտ է` նման բան չեմ հիշում ես. մի կերպ բանջարեղենն ենք հասցնում ոռոգել։ Ծրագրում էինք 2 խորքային հոր աշխատեցնել այս տարի։ Գործի մեծ մասն արված է` հորը կա, հոսանքը կա, բայց չստացվեց կյանքի կոչել` տեսաք, թե ինչ տարի էր»,–ասում է Մարգարյանը։

© Sputnik / Aram NersesyanՉոր ջրանցքը
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Չոր ջրանցքը

Ի դեպ, համայնքում 14 հատ խորքային հոր է աշխատում, 320 հեկտար կաթիլային ոռոգման են անցել, սակայն 100 հեկտար էլ չի ոռոգվում` ջուր չկա։

© Sputnik / Aram NersesyanԵղեգնուտ
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Եղեգնուտ

Եղեգնուտի բնակիչներից Գառնիկ Գալստյանը պատմում է, որ այս տարի կան ցանքատարածություններ, որոնք ընդհանրապես չեն մշակվել, քանի որ ոռոգման ջուր չկար։

© Sputnik / Aram NersesyanԵղեգնուտի բնակիչ Գառնիկ Գալստյանը ցույց է տալիս անմշակ հողերը
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Եղեգնուտի բնակիչ Գառնիկ Գալստյանը ցույց է տալիս անմշակ հողերը

Նա նշում է` որոշները կաթիլային ոռոգման են անցել, բայց հորերն էլ են ցամաքում։ Գալստյանը նույնպես ցույց է տալիս թիկունքում գտնվող չորային մի տարածք ու ասում` այդտեղ նախկինում լիճ է եղել։ «Այստեղ հիմնականում սմբուկ, լոլիկ, ձմերուկ ու սեխ են ցանում։ Հիմա բերքը մասամբ հասել է, կաթիլայինով ով կարողանում` ջրում է, իսկ մյուսները ոռոգման ջրին են սպասում։ Եթե ջուր չլինի, բերքը փչանալու է»,–ասում է Գալստյանը։

© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի բնակիչն իր անջուր մնացած հողամասում
«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Արմավիրի մարզի բնակիչն իր անջուր մնացած հողամասում

Նրա խոսքով` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը բավական շատ առավելություններ էր տալիս` զեղչով պարարտանյութ, վառելանյութ, սերմեր էր տրամադրում, իսկ ներկայիս իշխանությունը զրկել է գյուղացուն այդ ամենից։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` առաջիկայում միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, որը պետք է համակարգի Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման աշխատանքները։

Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ

Լրահոս
0