Արմավիրցի տղամարդը թաքնվել է ննջասենյակում ու փորձել է խեղդել կիսապառկած կնոջը

© Sputnik / Andranik GhazaryanВесенний дождь
Весенний дождь - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվեք
Տղամարդը կասկածել է, որ կինը կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ ուրիշի հետ։ Խանդի պատճառով նա որոշել է սպանել կնոջը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Женские руки в наручниках - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ՝ Եղվարդի սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ:

Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ նաև այլ տղամարդու հետ, իր կասկածները փարատելու նպատակով, 2021թ․մարտի 1-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, գնացել է կնոջ տան մոտ և սպասել նրա վերադարձին։

Երբ նա վերադարձել է, տղամարդը, օգտվելով դռան չկողպված լինելու հանգամանքից, նրա հետևից մուտք է գործել տան բակ, բացել է մուտքի դուռը և աննկատ մուտք է գործել տուն ու թաքնվել ննջասենյակում։

Այնուհետև մոտեցել է հյուրասենյակի բազմոցին կիսապառկած վիճակում գտնվող կնոջը և խանդի հողի վրա, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. կինը կորցրել է գիտակցությունը, իսկ տղամարդը, մտածելով, որ նա մահացել է, դադարեցրել է իր գործողությունները՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով:

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. պատանին խեղդվել է՝ փրկելով ընկերներին

Արմավիր քաղաքի բնակչին սպանության փորձի և մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Երևանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել է մորը

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала