Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի դստեր հայցը. Շուշանը 2 մլն դրամը չի ստանա

© Photo : Screenshot // Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանИ.о. премьер-министра Никол Пашинян с семьей на площади Республики перед началом митинга (21 июня 2021). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян с семьей на площади Республики перед началом митинга (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատարանի մեկնաբանությամբ` կատարված գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն Շուշան Փաշինյանին, և Շուշան Փաշինյանը չէ, որ հանդիսացել քննադատության թիրախ:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական դատարանը մերժել է Շուշան Նիկոլի Փաշինյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի։ Որոշումը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

Политолог Армен Багдасарян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
ՌԱԴԻՈ
Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու` հաստատ այդքան ձայն չէր հավաքի. քաղաքագետ

Շուշան Փաշինյանը դատարան էր դիմել մեկ տարի առաջ։ 2020թ–ի փետրվարի 26–ին հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` նրա հրապարակումն իր հասցեին որակելով որպես զրպարտություն, պահանջելով հրապարակայնորեն հերքել ու վճարել փոխհատուցում 2 մլն դրամ` որպես պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Վարչապետի միջնեկ աղջիկը հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ-շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում»:

Դատարանը գործի քննության արդյունքում պարզել է, որ վարչապետի պաշտոնակատարի դստեր հայցը ենթակա է մերժման։ Ըստ դատարանի մեկնաբանության` կատարված գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն Շուշան Փաշինյանին, և Շուշան Փաշինյանը չէ, որ հանդիսացել քննադատության թիրախ:

«Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ հայցվորին տվյալ դեպքում չի հաջողվել դատարանի առջև հիմնավորել, որ քննարկվող քննադատության թիրախ է հանդիսանում հենց հայցվորը և նյութում տեղ գտած փաստացի տվյալներն արատավորում կամ նսեմացնում են անձնապես հայցվորի պատիվն ու արժանապատվությունը»,– ասված է դատարանի վճռում։

Նշենք, որ վճիռը կայացվել է 2021թ–ի հունիսի 18-ին։ Այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և այդ ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Նիկոլ Փաշինյանը «իկրայի գործով» պետք է հարցաքննվի. իրավապաշտպան

Լրահոս
0