Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ–ում հարցաքննվի որպես վկա

© Sputnik / Аram NersesyanПрезидент Армении Армен Саркисян поздравил сотрудников конституционного суда с Днем Конституции (5 июля 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян поздравил сотрудников конституционного суда с Днем Конституции (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատավոր Արևիկ Պետրոսյանը ևս միացավ Թովմասյանի առաջարկին` կարծիք հայտնելով, որ ՀՀ նախագահին հրավիրելն ու լսելը անհրաժեշտություն է։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պահանջում է, որպեսզի ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանը հրավիրվի դատարան ու պարզաբանում տա, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել  հատկապես հունիսի 20-ին։

Այս առաջարկով Թովմասյանը հանդես եկավ այսօր ՍԴ–ում մեկնարկած ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի ՍԴ դիմումի քննության ժամանակ։

Судья Ваге Григорян направляется в Конституционный Суд (26 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Հրայր Թովմասյանը պնդեց` հարցը ուշ է բարձրացվել. Վահե Գրիգորյանը կմասնակցի ՍԴ նիստին

«Կողմերն իրենց դիմումներում բարձրացրել են հարց, որ կարող է սա միտումնավոր է արված` կողմերից մեկի համար առավելություն ստանալու համար»,– ասաց Թովմասյանը` հավելելով, որ ներկա պահին դատարան կանչված պատասխանող կողմերից որևէ մեկն այդ հարցի պատասխանը չունի և իրավասու չէ դրան պատասխանել։

Դատավոր Արևիկ Պետրոսյանը ևս միացավ Թովմասյանի առաջարկին` կարծիք հայտնելով, որ ՀՀ նախագահին հրավիրելն ու լսելը անհրաժեշտություն է։

Դատավոր Վահե Գրիգորյանն էլ հետաքրքրվեց` Թովմասյանի համար էակա՞ն է, որպեսզի ՀՀ նախագահը հրավիրվի դատարան, թե՞ կարող է նաև գրավոր պատասխանել ՍԴ–ի հարցմանը։

«Ես ուզում եմ հանրապետության նախագահից դատարանում լսել, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, որևէ հարկադրանք չի եղել, և ինքը միանձնյա որոշել, թե խորհրդակցել է»,– ասաց Թովմասյանը` պարզաբանելով, որ գրավոր տեղեկատվություն ստանալու ու որպես վկա հարցաքննվելու կարգավիճակները միանգամայն տարբեր են։

Ընտրության արդյունքների հարցով ՍԴ նիստը սկսվել է. միջնորդեցին, որ Գրիգորյանը չմասնակցի

ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Արթուր Վաղարշյանն ու Երվանդ Խունդկարյանը բանավոր կերպով դեմ արտահայտվեցին Հրայր Թովմասյանի առաջարկին։ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը, սակայն, առաջարկեց միջնորդությունը քննարկել այսօր ժամը 18։00-ից հետո, ինչը թույլ կտա չընդհատել բուն դատական քննության ընթացքը։ Դիլանյանի առաջարկն ընդունվեց, սակայն Թովմասյանը հայտարարեց, որ դա օրենքի խախտում է, ու ինքն այդ խորհրդակցությանը չի մասնակցելու։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

Լրահոս
0