Իրավապահները խուզարկում են Որոտանի վարչական ղեկավարի տունը

© Photo : YouTube / Screenshot / GorisPressClubРуководитель общины Воротан Сурен Оганджанян
Руководитель общины Воротан Сурен Оганджанян - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Իրավապահները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի տունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սուրեն Օհանջանյանը։

«Քննչականը խուզարկություն է իրականացնում ինչ-որ մի անօրինական փաստաթղթի հիման վրա, ուրիշ ոչ մի բան։ Ընտրությունների հետ կապված չէ»,- ասաց նա։

Генеральный секретарь ОДКБ Станислав Зась - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի․ գլխավոր քարտուղարը պարզաբանել է` ինչու

Օհանջանյանը նշեց, որ իրավապահները ցույց են տվել խուզարկության թույլտվության վերաբերյալ դատարանի որոշումը և այս պահին էլ դեռ գտնվում են իրենց տանը։

Հարցին, թե ինչու են իրավապահները խուզարկություններ իրականացնում հատկապես Սյունիքի համայնքների ղեկավարների բնակարաններում, Օհանջանյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկություն էին իրականացրել Քաջարանի համայնքապետի բնակարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ձերբակալել կոմբինատի աշխատակիցներից մեկին։

Քաջարանի համայնքապետին բերման էին ենթարկել, հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կաշառք տալու մեղադրանքով երեկ կալանավորվեց։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն