Խնդիրները լուծել ազգային ներուժի համախմբման միջոցով. Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян принял Ара Тораняна (9 мюля 2021). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян принял Ара Тораняна (9 мюля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արա Թորանյանը կարևորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետևողական ու շարունակական համագործակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին:
Խնդիրները լուծել ազգային ներուժի համախմբման միջոցով. Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և Սփյուռքի միջև պարբերական շփումները: Նրա խոսքով՝ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով:

«Պետք է համախմբենք մեր համազգային կարողությունները՝ մարտահրավերներին դիմագրավելու և համազգային օրակարգի առաջ մղման նպատակով», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Արա Թորանյանը կարևորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետևողական ու շարունակական համագործակցությունը:

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին:
Խնդիրները լուծել ազգային ներուժի համախմբման միջոցով. Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին:

«Բարձր գնահատանքի է արժանի Ձեր բռնած ճանապարհը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Մենք եղել և շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր հայրենիքի պետականության պաշտպանության և զարգացման գործին»,- ասել է Արա Թորանյանը:

Ֆրանսահայ հյուրն անդրադարձել է Ֆրանսիայում Հայաստանի շահերի պաշտպանությանն ուղղված հայ համայնքի գործողություններին և այդ երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքին:

Լրահոս
0