Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur Yesayants / Обильный летний дождь в Ереване
Обильный летний дождь в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի առանձին հատվածներում մեծ է կարկուտի հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում` նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Եղանակի կանխատեսում

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +16–ից +18։

ԱԻՆ–ը զգուշացնում է, որ չնայած անձրևին` Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հուլիսի 10-14-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Ի՞նչ ուտել և խմել ամռան շոգին. սննդաբանի խորհուրդները

Լրահոս
0